Քենդալ Ջենները խոստովանել է՝ Քարդաշյան քույրերն ավելի փակ են դարձել հանրության քննադատությունների պատճառով:
Քենդալ Ջենների խոսքով՝ Քարդաշյանների ընտանիքը տարիների ընթացքում ավելի զգուշավոր է դարձել անձնական կյանքը հանրությանը ներկայացնելիս։ Հոկտեմբերի 29-ին հեռարձակված The Kardashians-ի նոր դրվագում 30-ամյա մոդելը նշել է, որ այս փոփոխության վրա ազդել են մշտական քննադատություններն ու «չեղարկման մշակույթը»։
«Մենք տարիներ շարունակ եղել ենք սևեռուն ուշադրության և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների թիրախում։ Բնական է, որ ես ու քույրերս ավելի փակ ենք դարձել։
Իրավիճակը միանշանակ ավելի է վատացել»,- ասել է Քենդալը։
Սքոթ Դիսիկի հետ զրույցում նրանք վերհիշել են Keeping Up with the Kardashians-ի հին դրվագները, այդ թվում՝ 2010 թվականի սկանդալային տեսարանը, երբ հարբած Սքոթը գումար էր խցկել մատուցողի բերանը։ Դիսիկն ընդունել է, որ իր պահվածքն անընդունելի էր։
Ընտանիքի հին ռեալիթի շոուն եթեր է հեռարձակվել 2007-2021 թվականներին՝ ընդգրկելով 20 եթերաշրջան։ 2022-ին մեկնարկել է The Kardashians-ը, սակայն Քենդալի խոսքով՝ նախկին ինքնաբուխությունն ու անկաշկանդությունն այլևս նույնը չեն։