Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 19:50 10-07-2026

Ընդդիմադիր կին պատգամավորների հայտարարությունը՝ հաջակցություն Արեգնազ Մանուկյանի

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներս, խոր մտահոգություն ենք հայտնում մեր գործընկեր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ։

Համոզված լինելով, որ հարուցված քրեական վարույթն ուղղորդված է գործադիր իշխանության կողմից և ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի, նաև խիստ վիճահարույց է օրինական հիմքերի առկայությունը, այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ կալանքը քրեական դատավարության մեջ խափանման ծայրահեղ միջոցն է և կիրառվում է, երբ ավելի մեղմ միջոցներով անհնար է ապահովել վարույթի բնականոն ընթացքը։

Օրենքի գերակայության, մարդու ազատության և անմեղության կանխավարկածի սկզբունքները պահանջում են, որ յուրաքանչյուր նման որոշում լինի համաչափ, բավարար հիմնավորված և անխուսափելի։

Հաշվի առնելով փաստի հանրային հնչեղությունը, Արեգնազ Մանուկյանի՝ քաղաքական-հասարակական գործունեությունը, անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները՝ կոչ ենք անում.

Անհապաղ վերանայել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։
Ապահովել քրեական վարույթի ամբողջ ընթացքում օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը։
Այսու, հորդորում ենք ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և վարույթ իրականացնող մարմնի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ վերանայել կալանքի անհրաժեշտությունը և ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը՝ կիրառելով խափանման ավելի մեղմ, այլընտրանքային միջոց։

Հաստատում ենք, որ արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր որոշում հիմնված է բացառապես օրենքի և իրավաչափության սկզբունքի վրա, այլ ոչ թե՝ քաղաքական բռնաճնշումների։

Մենք՝ ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերս, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Արեգնազ Մանուկյանին և ընտանիքին՝ համոզումով, որ խոսքի, խղճի, քաղաքական հայացքների և գործունեության ազատությունը անկասելի արժեքներ են»։

Գալստյան Լիլիթ
Գասպարյան Իրինա
Գրիգորյան Աննա
Թովմասյան Թագուհի (անկուսակցական)
Խամոյան Ագնեսա
Խերանյան Արմինե
Կյուրեղյան Արմենուհի
Կրպեյան Ասպրամ
Միրզոեւա Զեմֆիրա
Մկրտչյան Աննա («Պատիվ ունեմ» խմբակցություն)
Վարդանյան Արփինե
Վարդանյան Էլինար
Վարդանյան Քրիստինե
07. 2026, Երևան

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա