Արտաքին 1 ամիս առաջ - 12:33 10-07-2026

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից լաբորատոր հաստատված մահերի թիվը հասել է 625-ի՝ մեկ օրում ավելանալով 25-ով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը այս մասին ասվում է կառավարության ամենօրյա տեղեկագրում։

Հիվանդացածների թիվը կազմում է 1 792 կամ 33-ով ավելի, քան նախորդ օրը։ Մահացության ցուցանիշը կազմում է 34,9%։

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում հսկողության տակ է 764 հիվանդ։
Վերջին երեք շաբաթներին ախտահարվածների հետ շփված անձանց հսկման ցուցանիշը կազմում է 78,6%։

Կոնգոյի առողջապահության նախարար Սամյուել Ռոժե Կամբան հայտնել է, որ էբոլայով հիվանդության դեպքեր են հայտնաբերվել նաև երկրի արևելյան Չոպոյի և Վերին Ուելեի նահանգներում։

Նախարարը նշել է, որ այդ նահանգներից յուրաքանչյուրում գրանցվել է էբոլայով ախտահարման երկուական դեպք։

Էբոլա տենդի ներկայիս բռնկումը սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից