Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 19:23 09-07-2026

Տեղի է ունեցել Լիբանանին տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը

Հուլիսի 9-ին Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Լիբանանի Հանրապետությանը տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը։

Հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լիբանանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն օգնության հանձնաժողովի գլխավոր քարտուղար, գեներալ Բասսամ Նաբուլսին, Լիբանանի Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև Լիբանանի իրավասու այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը բարեկամ Լիբանանի և լիբանանցի ժողովրդի հետ՝ ընդգծելով, որ մարդասիրական այս օգնությունը երկու ժողովուրդներին միավորող պատմական բարեկամության, փոխադարձ վստահության և համերաշխության հերթական վկայությունն է։

Նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել իր ներդրումն այն նախաձեռնություններում, որոնք միտված են Լիբանանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրմանը։



Իր հերթին գեներալ Բասսամ Նաբուլսին երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը Լիբանանի համար այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերված աջակցության և համերաշխության համար՝ ընդգծելով, որ այս աջակցությունը բարձր է գնահատվում ինչպես Լիբանանի կառավարության, այնպես էլ ժողովրդի կողմից։

Հայաստանի կողմից տրամադրված շուրջ 80 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է դեղորայք և բժշկական նշանակության պարագաներ, սննդամթերք, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Մարդասիրական օգնության բեռը, հատելով Հայաստան-Թուրքիա պետական սահմանի Մարգարայի անցակետը, Լիբանան է տեղափոխվել ցամաքային ճանապարհով՝ Թուրքիայի տարածքով։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից