Արտաքին 1 ամիս առաջ - 21:22 09-07-2026

Գերմանացի լրագրողը դժգոհ է Թուրքիա այցից

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Անկարա են մեկնել մի շարք օտարերկրացի լրագրողներ՝ լուսաբանելու գագաթնաժողովը։

Անկարա էր մեկնել նաև գերմանացի լրագրող և բլոգեր Դեյվիդ Մատեին, ով բախվել է Թուրքիայում ինտերնետ կապի և համակարգչային ենթակառուցվածքների վատ որակի խնդրին:

Լրագրողը նշել է, որ անկայուն կապի պատճառով իր աշխատանքը վերածվել է իսկական տանջանքի: Նրա խոսքով՝ նույնիսկ անսահմանափակ սակագնային փաթեթներով «E-SIM» քարտերի ակտիվացումը Թուրքիայում բարդ գործընթաց է, իսկ որոշ ժամանակ անց կապի արագությունը միտումնավոր նվազեցվում է:

«Երբեմն 8-9 տեսանյութ ունեմ հերթագրված, որոնք պետք է արագ ներբեռնեմ սոցցանցերում, բայց այսպիսի սարսափելի ինտերնետի պատճառով դա պարզապես չարչարանք է»,- դժգոհել է Մատեին՝ իրավիճակը համեմատելով Եվրամիության երկրների հետ, որտեղ ռոումինգն ու կապն անխափան են գործում:

Նշենք, որ Թուրքիան եվրոպական երկրների շարքում համարվում է ամենաթանկ, բայց միևնույն ժամանակ ամենավատ ինտերնետ հասանելիություն ունեցող պետություններից մեկը:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից