Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:00 09-07-2026

Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հոգեբույժները պնդում են, որ մարդու հանդեպ թշնամանքը նրա շան, կատվի կամ այլ կենդանու վրա տարածելը հոգեկան խանգարման ցուցիչ է։ Առավել տարածված կարծիք կա, թե մարդու հետ կոնֆլիկտը կենդանիների վրա տարածելն անմարդկային է։ Նույնիսկ չբարեկամի շանը սպանելն անմարդկային է։

Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հալածում է, ինչպես խոստացել էր քարոզարշավի ժամանակ։ Նրա դեմ հարուցվել են վարույթներ։ Նրա ունեզրկման գործընթաց է սկսվել։ Բայց իրենց վանդակների մեջ փակված, խաղաղ կենդանիներն ի՞նչ մեղք էին գործել։ Տարեց էգ առյուծն ի՞նչ վատություն էր արել Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ կտրեցին այս խեղճ կենդանու կյանքի թելը։

Բազմաթիվ մարդիկ իսկապես ցավ են զգում էգ առյուծի անկման պատճառով։ Քրեական վարույթ է հարուցվել այս փաստով, որ հանրությանը հուսադրեն, թե մեղավորները պատժվելու են։ Սակայն նախքան դա՝ կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ այդպես վարվեցին այս խեղճ կենդանիների հետ։

Ասում են, թե այս առյուծը հայտնվել է Փաշինյանի երազում և ասել, որ նրա իշխանությունը լեգիտիմ չէ, ուստի՝ նրան ուտելու է։ Ճիշտ է, ընդդիմադիր մի շարք ուժեր հայտարարել են, որ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ։ Սակայն այլ բան է, երբ դա ասում է առյուծը՝ կենդանիների արքան։

Ասում են նաև, թե էգ առյուծին միտումնավոր են սատկացրել, որ ցավ պատճառեն Ծառուկյանին, նրա ընտանիքին, խիղճ ունեցող ժողովրդին։ Եթե այդպես է, ապա դա վերջին կարգի ստորություն է։ Սա ավելին է, քան ժողովրդի հանդեպ ատելությունը։ Սա ժողովրդին ցավ պատճառելուց հաճույք ստանալու սադիստական դրսևորում է։ Կենդանուն սատկացնելով՝ ՔՊ-ական իշխանությունը, կարծես, ուղերձ է հղում ժողովրդին։ Եթե խեղճ կենդանուն են սպանում միայն այն բանի համար, որ նա Ծառուկյանի առյուծն է, ապա ի՞նչ կանեն այն քաղաքացիների հետ, որոնք ընտրել են ոչ թե Փաշինյանին, այլ Ծառուկյանին կամ այլ քաղաքական ուժի։

ՄԱԿ-ը ամեն տարի զեկույց է հրապարակում երկրների երջանկության մասին։ Ինդեքսի բաղադրիչներից մեկն էլ բնության հետ ներդաշնակությունն է։ Այսինքն՝ բնության հանդեպ սերը, հոգատարությունը նպաստում է, որ մարդիկ երջանիկ լինեն։

Տվյալ դեպքում ենթադրելի է, որ Հայաստանում մարդիկ բնության հետ ներդաշնակ չեն, դժբախտ են, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը դժբախտ է։ Այդ պատճառով է ատելության թիրախ է դարձնում ոչ միայն քաղաքական մրցակցին, այլև նրա տարածքում ապրող կենդանիներին։ Եթե ժողովուրդը, առաջին հերթին՝ բնապահպանները, չդատապարտեն այս միջադեպը, ապա ՄԱԿ-ի երջանկության ինդեքսում Հայաստանը կորակվի դժբախտ երկիր, իսկ հասարակությունը՝ դժբախտ ժողովուրդ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-30-ը Երևանում անցկացվելու է COP 17-ը։ Ի՞նչ խղճով ենք հյուրընկալելու բնապահպանական այս միջոցառումը, երբ Փաշինյանի հրահանգով քնեցնում ենք խեղճ էգ առյուծին, որը չի դիմանում այդ միջամտությանն ու...

Սառը պատերազմի ավարտին Սովետում փորձում էին կառուցել մարդկային դեմքով սոցիալիզմ։ Մինչ այդ այս երկրում իշխանություններն անմարդկային վերաբերմունք էին դրսևորում ժողովուրդների, մարդկանց նկատմամբ, զանգվածային բռնաճնշումներ իրականացնում։ Խորհրդային բռնազավթումից ազատագրված որոշ երկրներ Սովետի այս անմարդկային քաղաքականությունը որակում են մարդկության դեմ կատարված հանցագործություն։

Կարճ ասած՝ էգ առյուծի անկումը Փաշինյանի անմարդկային քաղաքականության ցուցիչ է։

Եվ մարդկային արժեքներով առաջնորդվող ժողովուրդը պարտավոր է խստորեն դատապարտել այս անմարդկային արարքը, որ կանխի ավելի հակամարդկային արարքները ավելի վատ ղեկավարների կողմից։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին