Արտաքին 1 ամիս առաջ - 15:35 09-07-2026

Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է երկրի հարավում հրադադարի ռեժիմն ամրապնդելու և Վաշինգտոնում ստորագրված հաշտության համաձայնագրի կատարմանն Իսրայելին հարկադրելու անհրաժեշտության մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։

«Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները՝ գնդակոծումները, ռմբակոծությունները, տների քանդումն իր օկուպացրած հարավային շրջաններում», – նշել է պետության ղեկավարը։

Աունն ընդգծել է, որ հուլիսի 21-ին Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կխնդրի ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի նա արագացնի Լիբանանից իսրայելական ուժերի փուլ առ փուլ դուրսբերումը։

«Ես բանակցությունների գնացի՝ դադարեցնելու ավերածությունների և ոչնչացման իսրայելական ռազմական մեքենան, նվազեցնելու մարդկային զոհերը և վերջնական հաշվով վերջ դնելու օկուպացմանը, – նշել է քաղաքական գործիչը։ – Այդ քայլը պաշտպանել է լիբանանցիների մեծ մասը, ներառյալ շիաների համայնքը, որը մեծ գին է վճարել պատերազմի համար»։

Աունի խոսքով՝ «չնայած խոչընդոտներին և դժվարություններին, գործերը բանակցային գործընթացում շարժվում են ճիշտ ուղղությամբ»։

Իսրայելի հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 26-ին՝ բանակցությունների հինգ փուլից հետո, որոնք տեղի են ունեցել Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո։ Դրան համապատասխան՝ Լիբանանի զինված ուժերը պետք է աստիճանաբար վերականգնեն «արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը երկրի ամբողջ տարածքի նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի