Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 08-07-2026

Կարծում եմ՝ վրեժխնդրություն էր առյուծից. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիների՝ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխումից հետո տեղի ունեցած միջադեպը շարունակում է հանրային քննարկումների թեմա մնալ։ Երեկ տեղափոխված առյուծներից մեկը սատկել է, իսկ Երևանի կենդանաբանական այգին հայտարարել է, որ կենդանին «ուղեկցող հիվանդությունների պատճառով» քնեցումից հետո չի արթնացել։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հետաքրքրվել է քաղաքացիների կարծիքով՝ առյուծի անկումը պատահականությո՞ւն էր, թե՞ քաղաքական ենթատեքստ ունեցող վրեժխնդրության հետևանք։

Հարցվածների մի մասը համոզմունք հայտնեց, որ տեղի ունեցածը պարզապես դժբախտ պատահար չէր և այն կապված է քաղաքական իրադարձությունների հետ։

«Կարծում եմ՝ վրեժխնդրություն էր։ Թե՝ մարդն ինչ ասում է՝ իրագործում է։ Նկատի ունեմ Փաշինյանին։ Իհարկե՝ նորություն չէ մեզ համար։ Վայել չէ, որ երկրի ղեկավարը փոքրոգություն դրսևորի։ Պետք է մեծահոգաբար արձագանքի ամեն ինչին։ Եթե մարդը այլ քաղաքական հայացքներ ունի, դա չի նշանակում, որ նրա նկատմամբ պետք է վատ վերաբերմունք ցուցաբերել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ կարծիք հայտնեց, որ առյուծի մահը դժվար թե պատահական լիներ։

«Ժողովրդի մեծ մասը հասկանում է, որ առյուծի մասին նախորդ օրերին բավականին շատ խոսակցություններ կային։ Կարծում եմ՝ իրենց ապահովագրեցին առյուծի մահով, որ հենց այդ առյուծը խնդիր չառաջացնի»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ քաղաքացիների մի մասն ընդգծեց, որ որևէ դիտավորություն չի տեսնում և տեղի ունեցածը համարում է դժբախտ պատահար կամ մասնագիտական սխալ։

«Չեմ կարծում, որ դիտմամբ վնասած լինեն։ Ուղղակի շտապելու կամ անփութության արդյունք է։ Եթե սպանելու նպատակ ունենային, մյուս կենդանիներին էլ նույնը կպատահեր։ Կարծում եմ՝ շտապել են, սրսկումը մահացու է եղել հենց այդ կենդանու համար»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշն էլ նշեց, որ առյուծի առողջական վիճակը կարող էր դեր ունենալ.

«Հնարավոր է՝ ներքին առողջական խնդիր է ունեցել, դրա համար չի արթնացել։ Նույն դեղով մյուս կենդանիներին էլ էին քնեցրել, բայց նրանք արթնացել են»,- ասաց նա։

Որոշ քաղաքացիներ հրաժարվեցին որևէ գնահատական տալ՝ նշելով, որ չեն հետևում ո՛չ քաղաքականությանը, ո՛չ էլ այս պատմությանը։

«Ես շատ հեռու եմ նման բաներից։ Ինձ ո՛չ Գագիկ Ծառուկյանն է հետաքրքրում, ո՛չ էլ նրա առյուծները»,- ասաց հարցվածներից մեկը։

Մյուսն էլ նշեց.

«Չեմ կարող ասել։ Դա պետք է մասնագետները գնահատեն։ Ես նման հարցերում կարծիք չեմ կարող հայտնել»։

Հարցվածներից ոմանք քննարկումը տեղափոխեցին կենդանիների պահման և տեղափոխման պայմանների դաշտ՝ նշելով, որ անկախ քաղաքական ենթադրություններից, ամենակարևորը կենդանիների անվտանգությունն էր։

«Եթե փաստաթղթային խնդիր չկար, ավելի ճիշտ չէ՞ր լինի կենդանիներին թողնել այն պայմաններում, որտեղ տարիներ շարունակ պահվել էին։ Հիմա տեղափոխեցին, ու արդյունքում առյուծը սատկեց»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ