Արտաքին 1 ամիս առաջ - 18:24 07-07-2026

Թրամփը Թուրքիա է մեկնել անձնական զուգարանով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին։

Այն հյուրանոցում, որտեղ որ պետք է մնա Թրամփը ձեռնարկվել են ուժեղացված անվտանգության միջոցառումներ։ Հյուրանոցում ամրագրումները դադարեցվել էին այցից առաջ, իսկ նախագահական համարի հարկը, ինչպես նաև վերևի և ներքևի հարկերը լիովին դատարկվել են:

Այդ տարածքներում ծառայություն կկատարեն միայն ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները։ Նշվում է, որ Թրամփն իր հետ բերել է նաև իր անձնական զուգարանը։ Դա ԱՄՆ նախագահի արտասահմանյան այցերի ընթացքում կիրառվող բարձր մակարդակի անվտանգության ընթացակարգերի բաղկացուցիչ մաս է։

Ըստ պնդումների, Թրամփի կողմից օգտագործվող շարժական, հատուկ համակարգը կնպաստի կենսաբանական թափոնների հավաքագրմանը, որոնք այնուհետև կվերադարձվեն ԱՄՆ։ Դա արվում է, որպեսզի նախագահի ԴՆԹ-ի նմուշները չհայտնվեն օտար երկրների ձեռքում։

Բացի այդ նշվում է, որ Թրամփի սնունդն ու խմիչքը կպատրաստի և մատուցի ամերիկյան կողմը։ Նաև նշվել էր, որ մաքրման ծառայություններում ԱՄՆ անձնակազմը կփոխարինի հյուրանոցի անձնակազմին: Այսպիսով, բոլոր տարածքները, որոնց հետ նախագահը շփվում է, կգտնվեն ամերիկյան անվտանգության ստորաբաժանումների անմիջական վերահսկողության տակ:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից