Արտաքին 4 ամիս առաջ - 23:26 06-07-2026

ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել

Հուլիսի 6-ին Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։

Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է հնչեցվել հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR բենզալցակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ, և համապատասխան նոտա է փոխանցվել ռուսական կողմին։

Հանդիպման ժամանակ հիշեցվել է, որ այս անօդաչու թռչող սարքի հարձակումը առաջին նման միջադեպը չէ. SOCAR-ի օբյեկտները Ուկրաինայում, այդ թվում՝ գազաբաշխման կոմպրեսորային կայանը և Օդեսայի նավթամբարը, նախկինում ենթարկվել են ռազմական հարվածների և այլ ավերիչ ռազմական հետևանքների, որոնց արդյունքում ընկերության աշխատակիցները զգալի նյութական վնասներ և վնասվածքներ են ստացել։

Նշվել է, որ բազմիցս նախազգուշացումներին հակառակ, նման միջադեպերի շարունակականությունը վկայում է հարձակումների նպատակային բնույթի մասին։

Հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվել նաև մի քանի ավիահարվածների վրա, որոնք վնասել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան և Խարկովում պատվավոր հյուպատոսության շենքերը։ Ընդգծվել է Վիեննայի կոնվենցիաներին համապատասխան դիվանագիտական և հյուպատոսական շենքերը պաշտպանելու պարտավորությունների խստորեն պահպանման կարևորությունը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը