Արտաքին 4 ամիս առաջ - 09:44 06-07-2026

Եվրոպան կրակի մեջ է. անոմալ շոգի ալիքից հետո ԵՄ մի շարք երկրներում անտառային ահռելի հրդեհներ են բռնկվել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Եվրոպական մայրցամաքում վերջին օրերին գրանցված աննախադեպ և տևական անոմալ շոգերից հետո սկսվել է ավերիչ անտառային հրդեհների մի նոր ու ահագնացող ալիք, որը հսկայական վնասներ է հասցնում բնությանն ու սպառնում բնակավայրերին:

Այս մասին հաղորդում է DW-ն՝ հավելելով, որ կրակի ամենախոշոր օջախները ներկայումս բռնկվել են Ֆրանսիայի հարավում, Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում, որտեղ իրավիճակն աստիճանաբար դուրս է գալիս վերահսկողությունից. մասնավորապես, Ֆրանսիայի հարավային Պիրենե-Արևելյան դեպարտամենտի Պերպինյան քաղաքից 35 կիլոմետր հեռավորության վրա ավելի քան 580 հրշեջներ և մասնագիտացված ավիացիան ծանր պայքար են մղում 930 հեկտար տարածք ընդգրկող հրդեհի դեմ, մինչդեռ Նարբոնից դեպի հյուսիս, ինչպես նաև Լանսոնի և Ուպիայի շրջաններում մոխրի է վերածվել ևս 900 հեկտար անտառային զանգված:

Տարերային աղետը ոչ պակաս աղետալի հետևանքներ է թողնում նաև Հարավային և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում, որտեղ Հունաստանի Սալոնիկ քաղաքի մոտ գտնվող Օրեոկաստրո համայնքում բոցերն արդեն հասել են բնակելի թաղամասերին, ամբողջությամբ այրել երկու խոշոր ձեռնարկություն և տարածվել դեպի Խալկիդիկի, Սալամիս կղզի ու երկրի հարավային այլ շրջաններ: Իսպանական Կատալոնիայի հյուսիս-արևելքում՝ Լա Բիսբալ դ'Էմպորդա քաղաքի մոտակայքում, կրակը վայրկյանների ընթացքում ոչնչացրել է շուրջ 2200 հեկտար բուսականություն և միայն մասամբ է հաջողվել տեղայնացնել, մինչդեռ Պորտուգալիայի փրկարարական ծառայությունները տագնապալի ցուցանիշներ են հրապարակել՝ նշելով, որ մոխրացած անտառների մակերեսն արդեն հատել է 10,000 հեկտարի սահմանագիծը:

Հրդեհների բարձր վտանգը հասել է նաև Գերմանիայի կենտրոնական հատվածներ. Հարց լեռնային համակարգում արդեն պաշտոնապես հայտարարվել է տագնապի երկրորդ ամենաբարձր մակարդակը, ընդ որում, օդերևութաբանները կանխատեսում են, որ հաջորդ շաբաթվա սկզբին երկիրը կհայտնվի ջերմաստիճանի նոր ու էլ ավելի հզոր շոգի ալիքի մեջ, ինչը կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է