Արտաքին 3 ամիս առաջ - 23:03 02-07-2026

Շվեդիայի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ․ Զախարովա

Շվեդիայի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ՝ այդ երկրում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ։

ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ նախատեսվում է Մոսկվայում Շվեդիայի դեսպանին կանչել ՌԴ արտաքին գործերի նախարարություն»,-ասել է նա։

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունն ավելի վաղ բազմիցս հայտնել էր անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումների մասին։ Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ հուլիսի 2-ի գիշերը դիվանագիտական առաքելության տարածք է ուղղվել երկու ԱԹՍ. մեկը կարմիր ներկով լի տարա է նետել, իսկ երկրորդը, որին ամրացված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքի իմիտացիա, ընկել է դեսպանատան շենքի մոտ։

Դիվանագիտական ներկայացուցչությունում հայտարարել են, որ տեղի ունեցածը դիտարկում են ոչ թե որպես հերթական սադրանք, այլ որպես առաքելության աշխատակիցներին ահաբեկելու փորձ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում