Ներքին 3 ամիս առաջ - 16:47 02-07-2026

ՀԿ-ից զանգահարել են «Միասնության թևեր»-ի սեփականատերերին և պահանջել ներկայացնել վարձակալության պայմանագրեր

ՀԿ-ից զանգահարել են «Միասնության թևեր»-ի սեփականատերերին և պահանջել ներկայացնել վարձակալության պայմանագրեր: Կուսակցությունը պարզաբանում է պահանջում:

Այս մասին տեղեկանում ենք «Միասնության թևեր» կուսակցության ֆեյսբուքյան էջից:

«Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները զանգահարել են «Միասնության թևեր» կուսակցության գրասենյակների սեփականատերերին և պահանջել ներկայացնել վարձակալության պայմանագրեր, որոնք արդեն իսկ գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս գործողությունները սկսվել են Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած ուսումնասիրությունից անմիջապես հետո, ինչն անխուսափելիորեն հարցեր է առաջացնում դրանց նպատակի և ժամանակային համընկնման վերաբերյալ։

Մեզ հայտնի տեղեկություններով՝ կոմիտեի աշխատակիցները կապ են հաստատել մի շարք սեփականատերերի հետ՝ պահանջելով պայմանագրեր և այլ տեղեկություններ։ Արդյունքում մարդիկ, որոնք որևէ իրավախախտում չեն կատարել և պարզապես օրինական պայմանագրային հարաբերությունների մեջ են կուսակցության հետ, հայտնվել են անհասկանալի իրավիճակում։

Շատերը մեզ փոխանցել են, որ նման զանգերից հետո անհանգստացած են և չեն հասկանում, թե ինչու են հայտնվել իրավապահ մարմնի ուշադրության կենտրոնում։

Ինչո՞ւ է ընտրվել այն ճանապարհը, որը քաղաքացիների մոտ ստեղծում է ոչ միայն անհանգստության, այլև վախի և սպառնալիքի մթնոլորտ։ Այս գործելաոճը խորացնում է այն ընկալումը, որ իշխանությունը շարունակում է շարժվել վախի և սպառնալիքի քաղաքականության նույն գծով՝ իրավապահ մարմինների միջոցով հոգեբանական ճնշում գործադրելով ոչ միայն քաղաքական ուժերի, այլև օրինական քաղաքացիների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում յոթ քաղաքական ուժերի դիմումների քննության ընթացքում Լիպարիտ Դրմեյանի ներկայացրած ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ՔՊ-ի հայտարարագրում ներառված 130 անշարժ գույք այդ կուսակցությանը տրամադրվել է անհատույց օգտագործման համար։ Այդ գույքերի անհատույց օգտագործումը պետք է հայտարարագրված լիներ շուկայական արժեքով, մինչդեռ ուսումնասիրությունը վկայում է, որ հայտարարագրված արժեքները էականորեն տարբերվում են ինչպես ՔՊ-ի, այնպես էլ այլ կուսակցությունների համանման գույքերի վարձակալության արժեքներից:

Այս փաստերի հրապարակայնացումից անմիջապես հետո սկսված գործողությունները, անկախ դրանց հայտարարված նպատակից, օբյեկտիվորեն առաջացնում են հարցեր։ Դժվար է անտեսել իրադարձությունների հաջորդականությունը, երբ Սահմանադրական դատարանում իշխանության համար զգայուն թեմաների վերաբերյալ հրապարակային հայտարարություններից հետո իրավապահ մարմնի ուշադրության կենտրոնում հայտնվում են ոչ միայն քաղաքական ուժը, այլև նրա հետ համագործակցող քաղաքացիները։ Երբ իրավապահ մարմինների գործողությունների հասցեատեր են դառնում օրինապահ քաղաքացիները, դա անխուսափելիորեն ձևավորում է վախի մթնոլորտ և խորացնում այն մտահոգությունը, որ իշխանությունը շարունակում է կիրառել քաղաքական ազդեցության և ճնշման գործիքներ։

«Միասնության թևեր» կուսակցությունը պահանջում է, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը պարզաբանի, թե ինչու էր անհրաժեշտ փաստաթղթեր պահանջել քաղաքացիներից: Մենք նաև ակնկալում ենք, որ պետական բոլոր մարմինները կգործեն բացառապես օրենքի շրջանակներում՝ բացառելով ցանկացած գործողություն, որը կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում կամ իշխանության համար անհարմար կարծիք հայտնողների նկատմամբ ազդեցություն գործադրելու փորձ։

Մենք հետևողական ենք լինելու այս հարցում և շարունակելու ենք պաշտպանել ոչ միայն մեր կուսակցության, այլև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները. նրանք չեն կարող դառնալ քաղաքական գործընթացների անուղղակի թիրախ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում