Արտաքին 4 ամիս առաջ - 23:24 01-07-2026

Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Չեմ կարող ոչինչ խոստանալ, քանի որ, իհարկե, դա կախված է նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն ի վերջո իրանցիները։ Մի բանում եմ վստահ եմ` նախագահը մեր զորքը հետ չի ուղարկի, եթե դրա անհրաժեշտությունը չլինի, եթե հստակ սահմանված նպատակ չլինի»,- Վիրջինիա Բիչից (Վիրջինիա նահանգ) մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Վենսը։

Միևնույն ժամանակ նա դրական է բնութագրել ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև տեխնիկական խորհրդակցությունների ընթացքը՝ առանց որևէ կանխատեսում անելու։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է