Արտաքին 4 ամիս առաջ - 23:15 01-07-2026

Թուրքիայում մեկ օրում ավելի քան 20 երկրաշարժ է գրանցվել

Չորեքշաբթի օրը Թուրքիայի տարբեր շրջաններում երկրաշարժերի շարք է արձանագրվել։ Ամենաուժեղ ստորգետնյա ցնցումն ունեցել է 3,6 մագնիտուդ, վկայում են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալները։

Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ամենահզոր երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:31-ին երկրի արևելքում։ Դրա էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից (որի բնակչությունը կազմում է մոտ 371 հազար մարդ) դեպի հարավ-արևմուտք մոտ 55 կմ հեռավորության վրա և Գևաշ քաղաքից 26 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։

EMSC-ի տվյալներով՝ օրվա սկզբից Թուրքիայի տարբեր տարածաշրջաններում ավելի քան 20 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել։ Մնացած երկրաշարժերի մագնիտուդը չի գերազանցել 2,8-ը։

Հրապարակման պահին տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է