Արտաքին 4 ամիս առաջ - 13:55 01-07-2026

Եվրոպան և Կանադան ԱՄՆ-ից 300 միլիարդ դոլարի զենք են գնելու. Ռյուտե

ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները և Կանադան ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում շուրջ 300 միլիարդ դոլարի պատվերներ են տեղադրել, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Financial Times-ին տված հարցազրույցում՝ հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի նախաշեմին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Եվրոպացիների և կանադացիների կողմից ԱՄՆ-ում տեղադրված պատվերների ընդհանուր ծավալը, որոնք պետք է իրականացվեն առաջիկա տարիներին, այժմ կազմում է 300 միլիարդ դոլար։ Բացի այդ, եվրոպական և կանադական ներդրումներն ամերիկյան պաշտպանական արդյունաբերության մեջ արդեն իսկ աջակցում են ԱՄՆ-ում 195 հազար աշխատատեղի»,- ասել է նա։

Ակնկալվում է, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում առանցքային թեմաներից մեկը կլինի դաշինքի երկրների պաշտպանական արտադրության ավելացումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից և պահանջներից հետո դաշնակիցները զգալիորեն ավելացրել են իրենց ռազմական ծախսերը, սակայն միևնույն ժամանակ նոր պատվերների զգալի մասը բաժին է ընկնում ամերիկյան սպառազինություն արտադրողներին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի