Ուղիղ եթեր
Մամուլ 1 ամիս առաջ - 08:22 01-07-2026

ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է ԱԺ ղեկավարությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում վերջին 5 օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՔՊ վարչության կողմից «դաբրո» ստացած Ռուբեն Ռուբինյանի թեկնածության հարցն է։

Իշխանական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթի ստացած տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ընդհանուր առմամբ դրական են գնահատում վերջին ներքին վերադասավորումները և վարչության ընտրությունների արդյունքները։ Սակայն ամենամեծ հետաքրքրությունը կենտրոնացած է հենց Ռուբեն Ռուբինյանի շուրջ ձևավորված կոնսենսուսի վրա։

Խմբակցության ներկայացուցիչները, ոչ պաշտոնական զրույցներում, նշում են, որ Ռուբինյանը պատգամավորների հետ մշտապես պահպանել է աշխատանքային և մարդկային կապը, եղել է հասանելի ու բարեհաճ, իսկ որպես ԱԺ փոխնախագահ՝ կարողացել է պահպանել ներքին հավասարակշռությունը նույնիսկ ամենաթեժ քաղաքական փուլերում։

Սակայն քննարկումների առանցքում միայն ներքին հարաբերությունները չեն։ Իշխանական շրջանակներում շրջանառվող գնահատականների համաձայն՝ Ռուբինյանի կարևոր առավելություններից մեկը նրա միջազգային կապերն են։ Խոսքը ոչ միայն եվրոպական քաղաքական հարթակներում ձևավորված հարաբերությունների մասին է, այլ նաև այն հանգամանքի, որ նա, ըստ իշխանական պատգամավորների, ընդունելի է նաև ռուսական քաղաքական շրջանակների համար։

Այս համատեքստում անխուսափելի են դառնում համեմատությունները գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Իշխանության ներսում կարծիքներ են հնչում, թե ռուսական պաշտոնական շրջանակներում Սիմոնյանի նկատմամբ վերաբերմունքը երբեք միանշանակ դրական չի եղել, մինչդեռ Ռուբինյանը կարող է հանդես գալ որպես ավելի կոմունիկատիվ և տարբեր կենտրոնների համար ընդունելի քաղաքական դեմք։

Միևնույն ժամանակ, իշխանությունը, կարծես, փորձում է վերաձևավորել նաև խորհրդարանական «պաշտպանական գիծը»։ ԱԺ փոխնախագահների թեկնածուների՝ Վահագն Ալեքսանյանի և Հայկ Կոնջորյանի ընտրությունը ևս բուռն քննարկվում է խմբակցությունում։

ՔՊ-ում նրանց դիտարկում են որպես այն գործիչների, որոնք պետք է ստանձնեն ընդդիմության հետ ամենասուր բախումների առաջնագիծը և դառնան իշխանության քաղաքական հակագրոհների հիմնական խոսնակները։ Դա է եղել նաև պատճառը, որ ՔՊ կանանց՝ Ալխաս Ղազարյանին կամ Արուսյակ Ջուլհակյանին, թիմը չի ընտրել։ Ավելին, նշվում է, որ Ջուլհակյանին նոր են հանձնաժողովի նախագահ ընտրել, թող իր գործն անի՝ պատվով։

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ խորհրդարանի ղեկավար կազմում սպասվող փոփոխությունները պարզապես կադրային վերադասավորումներ չեն լինելու։ Դրանք կարող են արտացոլել իշխանության նոր քաղաքական հաշվարկները՝ արտաքին հարաբերություններում ավելի ճկունություն ցուցաբերելու, իսկ ներքին քաղաքական դաշտում՝ առավել կոշտ ու համակարգված պաշտպանական մեխանիզմներ ձևավորելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ