Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 21:24 30-06-2026

Հռոմի պապը նախազգուշացրել է Կաթոլիկ եկեղեցում հնարավոր պառակտման մասին՝ նոր եպիսկոպոսների պատճառով

Հռոմի Լևոն XIV պապը երեքշաբթի դիմել է ավանդապաշտ կաթոլիկների անջատված խմբին՝ կոչ անելով հրաժարվել առանց Սուրբ Աթոռի համաձայնության նոր եպիսկոպոսներ ձեռնադրելու ծրագրերից՝ նման գործողություններն անվանելով հերձվածողական արարք և «բացառիկ ծանրության մեղք», հայտնում է Associated Press-ը։

https://shamshyan.com/hy/article/2026/06/30/1308198«Ես աղերսում եմ ձեզ և հորդորում ի սրտե. խնդրում եմ, կանգ առե՛ք և հետ քաշվե՛ք»,- գրել է քահանայապետը Սուրբ Պիոս X միաբանության (SSPX) ղեկավար, քահանա Դավիդե Պալյարանիին ուղղված նամակում։

Նամակն ուղարկվել է Շվեյցարիայի Էկոն քաղաքում գտնվող միաբանության ճեմարանում չորս նոր եպիսկոպոսների նախատեսված ձեռնադրությունից մեկ օր առաջ։ Ըստ կանոնական իրավունքի՝ նման գործողություններն առանց Պապի հավանության դիտարկվում են որպես պառակտում և ինքնաբերաբար հանգեցնում են բանադրանքի ինչպես ձեռնադրված եպիսկոպոսների, այնպես էլ ծիսակարգը կատարող եպիսկոպոսի համար։

Սուրբ Պիոս X միաբանությունը ստեղծվել է ի հակակշիռ 1960-ական թվականների Վատիկանի Երկրորդ ժողովի բարեփոխումների, որոնք էականորեն փոխեցին Կաթոլիկ եկեղեցու հարաբերություններն այլ կրոնների ու աշխարհականների հետ, ինչպես նաև թույլատրեցին պատարագի անցկացումն ազգային լեզուներով՝ լատիներենի փոխարեն։

1988 թվականին SSPX-ի հիմնադիր արքեպիսկոպոս Մարսել Լեֆևրն արդեն իսկ կատարել էր չորս եպիսկոպոսի ձեռնադրություն՝ առանց Պապի համաձայնության, ինչը հանգեցրել էր նրա և նոր եպիսկոպոսների բանադրանքի։ Կազմակերպությունը մինչ օրս Կաթոլիկ եկեղեցում պաշտոնական կանոնական կարգավիճակ չունի։

Վատիկանը նախազգուշացրել է, որ նմանատիպ ճակատագիր կարող է սպասվել նաև ձեռնադրության ներկայիս մասնակիցներին։

Իր նամակում Լևոն XIV Պապը կրկին երկխոսություն է առաջարկել և հայտարարել, որ այդ գործողությունների շարունակումը վնաս կհասցնի հավատացյալների հոգևոր բարօրությանը։
«Ես կոչ եմ անում ձեզ խորհել հոտի հոգևոր բարօրության մասին, քանի որ այս պառակտիչ արարքը հավատացյալներին կզրկի սրբազան խորհուրդներին օրինական, իսկ որոշ դեպքերում նույնիսկ վավերական հասանելիությունից»,- ընդգծել է նա։

Չնայած երկարամյա հակամարտությանը՝ SSPX-ը շարունակում է գոյություն ունենալ և ընդլայնվել՝ կաթոլիկության մեջ ներկայացնելով զուգահեռ ավանդապաշտական կառույց, որը կողմնորոշված է դեպի Վատիկանի Երկրորդ ժողովից առաջ եղած վարդապետությունները։ Ըստ հենց կազմակերպության տվյալների՝ այն ներառում է շուրջ 50 ազգություններ ներկայացնող 2 եպիսկոպոս, 751 քահանա, 264 ճեմարանական, 145 եղբայր, 88 ուխտավոր և 250 քույր։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին