Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:00 30-06-2026

Սերժ Սարգսյանն էլ մեր հայն է, առողջություն եմ մաղթում. քաղաքացիները շնորհավորում են 3-րդ նախագահին

Մերի Հակոբյան

Լրագրող

Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Սարգսյանը դարձավ 72 տարեկան։

Երրորդ նախագահի ծննդյան օրվա առթիվ Oragir.News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչ բարեմաղթանքներ կամ ուղերձ ունեն նրան։

Հարցվածների կարծիքները տարբեր էին. մի մասը նրան առողջություն ու երկար կյանք մաղթեց, ոմանք հրաժարվեցին որևէ բարեմաղթանք հղելուց՝ նշելով, որ հեռու են քաղաքականությունից, իսկ մյուսներն էլ քննադատական վերաբերմունք հայտնեցին։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ անկախ քաղաքական գնահատականներից՝ առողջություն է մաղթում նախկին նախագահին։ «Առողջություն, երջանկություն, թող ապրի։ Մեր հայն է, էլ ի՞նչ ասեմ։ Լավ է, վատ է ղեկավարել, հիմա դրա մասին խոսելու իմաստ չկա»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի, սակայն, ասաց, որ որևէ բարեմաղթանք չունի․ «Շատ ենք ուզում, որ գնա, որտեղ ուզում է՝ գնա, միայն թե այստեղից հեռանա»։

Կային նաև քաղաքացիներ, որոնք շեշտեցին, որ քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, սակայն ծննդյան առթիվ առողջություն են ցանկանում։ «Շատ հանգիստ ապրի։ Ես շատ հեռու եմ քաղաքականությունից, բայց եթե ծննդյան օրն է, թող առողջ լինի»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ պատմեց, որ դպրոցական տարիներից ճանաչել է Սերժ Սարգսյանին։ «Սերժ Սարգսյանին ինչ ասեմ, մի դպրոցում ենք սովորել։ Իրեն առողջություն և բարեմաղթանքներ եմ ցանկանում, ուրիշ ոչինչ»,- նշեց նա։

Մյուս քաղաքացին էլ ասաց. «Թող առողջ լինի, թող ամեն ինչ լավ լինի։ Ես էլ ձեզ եմ նույնը մաղթում՝ առողջություն ու երջանկություն։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ, աշխատել եմ, ինչ տեսել եմ, դրա համար էլ իրեն առողջություն եմ ցանկանում»։

Մանրամասները` տեսանյութում․

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին