Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։
Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։ Երկրորդ տեղում է Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան։ Եռյակը եզրափակում է լեհ Իգա Շվյոնտեկը։
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը բարձրացել է մեկ աստիճանով և այժմ 211-րդ տեղում է։