Արտաքին 4 ամիս առաջ - 22:09 29-06-2026

Լիբանանը մտադիր է իր բանակը տեղակայել Իսրայելի հետ ամբողջ սահմանի երկայնքով

Լիբանանը վճռական է կատարել իր առաքելությունը՝ իր զորքերը տեղակայել Իսրայելի հետ սահմանի երկայնքով։ Այս մասին հայտարարել է նախագահ Ջոզեֆ Աունը՝ Բեյրութում ընդունելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերին։

«Լիբանանյան բանակը կտեղակայվի ամբողջ միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով, և Իսրայելը չպետք է խոչընդոտի դրան»,– հայտարարել է քաղաքական գործիչը, ըստ նախագահի մամուլի ծառայության։

ԱՄՆ ծովակալի հետ զրույցի ընթացքում Աունը ընդգծել է հունիսի 26-ին Վաշինգտոնում լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլից հետո ստորագրված շրջանակային համաձայնագրի հաջող իրականացման կարևորությունը։

Համաձայնագրերի համաձայն՝ իսրայելական օկուպացիոն ուժերը առաջիկա ժամերին դուրս կգան Լիտանի գետից հյուսիս գտնվող Զավտար ալ-Ղարբիա քաղաքից, ինչպես նաև Բինտ Ջբեյլ սահմանային շրջանում գտնվող Ֆրունից և ալ-Ղանդուրիայից։ Այս տարածքները կզբաղեցնեն Լիբանանի բանակի զորքերը, որոնց խնդիրն է ցուցադրել իրավիճակի վերահսկողությունը պահպանելու և շիական «Հըզբոլլահ» կազմակերպության կողմից հնարավոր հարձակումներին հակազդելու իրենց կարողությունը։

Հունիսի 27-ին գեներալ Աունը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և վստահեցրել նրան, որ Լիբանանը լիովին հանձնառու է շրջանակային համաձայնագրի իրականացմանը։ Նա խնդրել է ԱՄՆ-ին կանխել «Իսրայելի կողմից ցանկացած խախտում և ապահովել, որ այն կատարի իր պարտավորությունները, մասնավորապես՝ իր զորքերի դուրսբերումը Լիբանանի հարավում գտնվող գրավյալ տարածքներից»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը