Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 19:53 26-06-2026

Մենք գործում ենք օրենքի սահմաններում, իշխանությունը՝ օրենքի սահմաններից դուրս. Սամվել Հակոբյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Այս պահին մենք խաղում ենք մի խաղ, որտեղ մենք գործում ենք օրենքի սահմաններում, իսկ իշխանությունները՝ օրենքից դուրս։ Երբ խոսում ենք առնվազն 60 հազար չհաշվարկված ձայների մասին, երբ տեսնում ենք, որ Վաշինգտոնում՝ Կապիտոլիումում, արդեն անցկացվում են «Արևմտյան Ադրբեջան» խորագրով միջոցառումներ, ապա ակնհայտ է, որ մենք ապրում ենք տարբեր իրականությունների մեջ։ Եթե չվերակազմակերպվենք և չփոխենք մեր մոտեցումները, կարող ենք բախվել անդառնալի հետևանքների։ Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընդդիմության նկատմամբ իր քաղաքականությունը, ինչի հետևանքով արդեն նոր քաղբանտարկյալներ են հայտնվել։ Իշխանությունների այս գործողությունները, իմ կարծիքով, երկու նպատակ ունեն։ Առաջինը՝ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքացիներին վախեցնելն է, երկրորդը՝ արտաքին հովանավորներին ցույց տալը, որ նույնիսկ եթե չեն ստացել անհրաժեշտ քվեները, ռեպրեսիվ մեթոդներով կփորձեն ապահովել իրենց անհրաժեշտ քաղաքական արդյունքը։ Նույն Երևանի օրինակը ցույց է տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի սահմանափակվում միայն ընտրական գործընթացներով և կարող է փորձել նաև մանդատներ խլել։ Այս պահին, կարծում եմ, մանդատ վերցնելու կամ չվերցնելու հարցն այնքան էլ առաջնային չէ, որքան ստեղծված իրավիճակի լրջությունը հասկանալը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Սամվել Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր