Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:30 18-06-2026

Շատ կուզենայինք, որ լիներ, բայց նման ուժ չենք տեսնում. քաղաքացիները՝ Փաշինյանի դեմ հեղափոխության մասին. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի՝ «այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, թող հեղափոխություն անեն» հայտարարությունից հետո Oragir.News-ը շրջել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և քաղաքացիներից հետաքրքրվել, թե արդյոք այսօր Հայաստանում տեսնո՞ւմ են որևէ քաղաքական կամ հասարակական ուժ, որը կարող է Փաշինյանի դեմ հեղափոխություն իրականացնել։

Քաղաքացիների պատասխանները, ինչպես հաճախ է լինում, բազմազան ու հակասական էին։

Հարցվածների մի մասը համոզված էր, որ ներկայումս նման ուժ պարզապես գոյություն չունի։

«Չկա, ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ չկա։ Եթե նման ուժ լիներ, մենք այդ ուժին կընտրեինք որպես երկրի ղեկավար։ Փաշինյանի փոխարեն ուրիշ մարդ չենք տեսնում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ ընդգծեց, որ ընդդիմադիր դաշտում միասնության բացակայությունն է հիմնական խնդիրը. «Միավորում չկա։ Կեսը սպիտակ են, կեսը՝ սև, կեսը՝ կարմիր։ Եթե հայ ժողովուրդը չմիավորվի, դժվար է որևէ բան փոխել»։

Եղան նաև քաղաքացիներ, որոնք ցանկություն հայտնեցին, որ այդպիսի ուժ լինի, որը կկարողանա իշխանափոխության հասնել։

«Շատ կուզենայինք, որ նման ուժ լիներ, բայց այս պահին չեմ կարող ասել, որ կա։ Երևի դեռ չի ձևավորվել»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի ասաց, որ թեև ցանկանում է Փաշինյանի հեռանալը, չի կարող վստահորեն նշել, թե ով կարող է փոխարինել նրան.

«Ցանկանում եմ, որ ազատվենք Փաշինյանից, բայց չեմ կարող ասել՝ ո՞վ կամ ո՞ր ուժը կարող է դա անել»։

Միևնույն ժամանակ, հարցվածների մի մասն աջակցություն հայտնեց գործող իշխանությանը և համոզմունք հայտնեց, որ այսօր Փաշինյանին այլընտրանք չկա։

«Փաշինյանից այն կողմ մարդ չենք տեսնում։ Մնացածը նույն մարդիկ են»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Հայաստանը հանգիստ ապրում է, մարդիկ բողոք չունեն։ Նրանք, ովքեր դժգոհ են, հիմնականում նախկին համակարգի հետ կապված մարդիկ են»։

Եղան նաև քաղաքացիներ, որոնք կարծիք հայտնեցին, թե փոփոխությունների հասնելու միակ ճանապարհը ժողովրդի ակտիվ մասնակցությունն է։

«Միայն ժողովուրդը կարող է նման բան անել»,– ասաց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում