Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 22:07 17-06-2026

Նախընտրական շանտաժով Փաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեւի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկերը կառավարելու համար էր, երբ նրան հարցրել են նախընտրական շրջանում պատերազմի վերաբերյալ հայտարարությունների մասին:

Նիկոլ Փաշինյանն իհարկե չի կարող հայտարարել, թե ոչ մի պատերազմի ռիսկ էլ չի եղել, այլ ընդամենը եղել է նախընտրական պարզունակ շանտաժ: Դրա համար էլ նա պետք է գտնի ինչ որ բացատրություն, ու գտել է՝ Հաջիեւի այցը Դիլիջան: Այնպես, ինչպես ութ միլիարդ պետական պարտքի ավելացման թեմայով նա գտավ «բացատրություն», թե՝ զենք ենք առել: Այն դեպքում, երբ գործնականում բոլոր հաստատված տվյալներով, Հայաստանը այս ընթացքոմ կատարել է հազիվ մոտ 2 միլիարդ դոլարի ռազմական գնում:

Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը այդպիսով «բացատրում» է ոչ միայն պատերազմի պարզունակ շանտաժը՝ կառավարելու ինչ որ բարդ աշխատանքով, այլ նաեւ՝ Հաջիեւի այցը ինքնին:

Որովհետեւ այցն ըստ ամենայնի եղել է շատ բարդ, ինչի վկայությունն է այն, որ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո ուժգնացրել է ընդդիմության հանդեպ խոսույթի ռեպրեսիվ տրամաբանությունը:

Ամբողջ հարցն այն է, որ նախընտական շանտաժը հասարակության դեմ, որ իրականացնում էր Փաշինյանը, ըստ ամենայնի հետընտրական շրջանում նրա դեմ է շրջում Բաքուն: Նախընտրական շանտաժով Փաշինյանը բացեց այդ թեմայի Պանդորայի արկղը, եւ հիմա արկղի պարունակությունը Ադրբեջանն ըստ երեւույթին օգտագործում է արդեն Փաշինյանի դեմ:

Շաբաթներ, ամիսներ շարունակ հենց այս վտանգավոր փակուղիների մասին է, որ խոսում էի, փորձում բացատրել, պարզաբանել, ներկայացնել ընտրողներին, մատնանշելով ներկայումս վարվող քաղաքականության եւ դրա առաջնորդող ուժի իշխանության պահպանման խիստ վտանգավորությունը»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ