Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 16:30 17-06-2026

Ինչպես կարող են ընդդիմադիր թեկնածուները պաշտպանվել հետապնդումներից

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Դատախազությունը մեղադրանք առաջադրելու և ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի, Ռուսլան Բարսեղյանի, Ասատուր Քոչարյանի, Աշոտ Եղիազարյանի և Դավիթ Ղազինյանի նկատմամբ։ ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան ազատությունից զրկելու Դատախազության միջնորդությունները: Մյուսների վերաբերյալ ԿԸՀ որոշումներն սպասվում են առաջիկայում։

Կարո՞ղ են ընդդիմադիր թեկնածուները պաշտպանվել հետապնդումներից։

Ցանկացած տեսանկյունից սա հակաժողովրդավարական է։ Յուրաքանչյուր ոք, ում համար ժողովրդավարությունն արժեք է, դատապարտելու է ընդդիմադիր թեկնածուների հետապնդումները։ Սա նկատի ունենալով՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա խոսնակները քարոզարշավի շրջանում և ընտրություններից հետո պարբերաբար մեղադրում էին մրցակիցներին պատերազմի հրահրման, ռուսական շահեր սպասարկելու մեջ։

Այդպես է եղել հին դարերում։ Օրինակ՝ Կատիլինան (Lucius Sergius Catilina, մ.թ.ա. մոտ 108–մ.թ.ա. 62) Հռոմի կոնսուլի ընտրություններից հետո հանիրավի մեղադրվեց հեղաշրջում կազմակերպելու, ժողովրդավարությունը վերացնելու, դիկտատուրա հաստատելու մեջ։ Ընտրություններում հաղթած Ցիցերոնի (Marcus Tullius Cicerō, մ.թ.ա. 106–մ.թ.ա. 43) հայտնի ճառն («Օ՜, ժամանակներ, օ՜ բարքեր») այս մասին էր։ Ընտրություններից հետո ոմն Ֆուլվիա վկայություն էր տվել, թե իր սիրեկանից լսել է, որ Կատիլինան հեղաշրջում է նախապատրաստում։ Մնացած շոուն կազմակերպել է Ցիցերոնը։ Եվ պետական անվանի գործիչ Կատիլինան ստիպված հեռացավ Հռոմից, հետապնդվեց ու սպանվեց։

Նոր ժամանակներում ևս քիչ չեն նման օրինակները։ Եվ բոլոր դեպքերում հորինվել է պատմություն, թե հալածվողները հակաքաղաքակրթության ջատագովներ են, ուզում են ոչնչացնել պետությունը, փոխել սահմանադրական կարգը և այլն։

Քաղաքական զանգվածային հետապնդումներ եղել են անկախ Հայաստանում։ Բոլոր դեպքերում ազատ, ժողովրդավարական աշխարհը պարզաբանում է պահանջել ՀՀ իշխանություններից, թե ինչո՞ւ են քաղաքական հետապնդման ենթարկվում ընդդիմադիր գործիչները։ Եվ բոլոր դեպքերում իշխանություններն ասել են, թե հետապնդվողները ռուսական գործակալներ են, անկախության և ժողովրդավարության դեմ են, ուղղորդվում են Կրեմլից և այլն։ ԱՄՆ-ն ու Եվրոպան էլ աչք են փակել հակաժողովրդավարական հետապնդումների վրա, քանի որ դրանք ուղղված էին ավելի մեծ չարիքի չեզոքացմանը։

Նույն երգն է հնչում հիմա։ Փաշինյանը համոզում է աշխարհին, որ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները ռուսական ուժեր են, հետևապես՝ վտանգավոր են ՀՀ անկախության, ժողովրդավարության, խաղաղության, միջազգային անվտանգության, քաղաքակրթության համար։ Եվ նրանց պետք է հալածել, հետապնդել, որ վատ բաներ չանեն։

Առաջին հայացքից՝ անելանելի իրավիճակ է։ Սակայն ընդդիմադիր գործիչները կարող են ճեղքել այս թվացյալ փակուղին՝ փոխելով իրենց դիրքորոշումը անկախության, ժողովրդավարության, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Օրինակ՝ Ստեփան Դեմիրճյանը 2007-ին փոխեց ՀԺԿ գաղափարախոսությունը ռուսամետությունից եվրոպամետության։ Նման բազմաթիվ այլ օրինակներ կան այլ ժողովուրդների մոտ։ Նույնպես այսօրվա ընդդիմադիրները կարող են հրաժարվել ռուսամետությունից և ազատվել կանխատեսված հալածանքներից։ ՀՀ իշխանությունները պարզապես չեն համարձակվի ձեռք բարձրացնել այն գործիչների վրա, որոնք ակնհայտ ռուսամետ չեն։

Ինչպես ասում են՝ խեղդվողներին փրկելու գործը խեղդվողների գործն է։ Կարող ենք հիշեցնել միայն, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն էր, ՀՀ-ն նրա օրոք է դարձել ԵԽ անդամ։ Սամվել Կարապետյանը գործարար է և բոլորից լավ գիտի՝ ինչ դեր ունի ԱՄՆ-ն ու նրա արժույթն աշխարհում, այդ թվում՝ ՀՀ-ում ու ՀՀ տնտեսության մեջ։ Հետևապես՝ զարմանալի չի լինի, եթե նրանք վաղը հայտարարեն, որ այլևս ռուսամետ չեն, անկախության և ժողովրդավարության ջատագով են, ՀՀ-ն տեսնում են ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի անդամ։ Դրանից հետո ոչ մի դատախազ չի համարձակվի նրանց դեմ գործեր կարել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ