Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 13:00 17-06-2026

Ով է պատասխանատու Փամբակ գետն ընկած երկու աղջիկների դեպքով

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Սոցիալական պետությունը ձգտում է նվազեցնել դժբախտ դեպքերը, պաշտպանել մարդու կյանքը, ռիսկերը կառավարել։ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է։ Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ի՞նչ են քննելու, և ո՞վ է պատասխանատու այս դեպքի համար։

Փամբակ գետը հոսում է բնակավայրերի միջով։ Բնակիչները ծնված օրից գիտեն, թե ինչ է գետը, ինչ վտանգներ է պարունակում, ինչու պետք է զգույշ լինեն։ Այս առումով՝ առաջին պլանում պատասխանատու են ծնողները, դաստիարակները, ուսուցիչները, որոնք չեն բացատրել կամ լավ չեն բացատրել երեխաներին գետի հետ կապված վտանգները, չեն խրատել, որ հեռու մնան գետից, առանց մեծերի՝ չմոտենան գետին, չքայլեն գետի վրայով անցնող խողովակի վրայով և այլն։

Պատասխանատու են նաև տեղական իշխանությունները։ Նրանք պարտավոր են ապահովել, որ երեխաները չմնան առանց հսկողության, հաճախեն մանկապարտեզ, դպրոց, խմբակներ։ Իշխանությունները պարտավոր են հետաքրքիր զբաղվածություն ապահովել երեխաների համար, որ նրանք չհայտնվեն ռիսկային գոտիներում։ ՏԻՄ-երը պարտավոր են նաև քաղաքացիների ազատ, հարմարավետ տեղաշարժի մասին մտածել։ Ենթադրելի է, որ ոչ միայն անչափահաս աղջիկներն, այլև այլ քաղաքացիներ ևս անցնում են այս խողովակի վրայով, քանի որ մոտակայքում կամուրջ չկա։ Այսինքն՝ խողովակի վրայով քայլելը ոչ թե չարաճճիություն է եղել, այլ գետն անցնելու փորձ։ Հետևապես՝ եթե իշխանությունը ժամանակին կամուրջ կառուցեր գետի այս հատվածում, ապա երեխաները կամրջով կանցնեին ու չէին ընկնի գետը։

Ամենուրեք պարեկներ են։ Նրանց հիմնական գործառույթը հանցագործություններն ու դժբախտ դեպքերը կանխելն է։ Եվ դա անելու համար է պարեկը հերթապահություն անում փողոցներում, բնակավայրերում, ռիսկային գոտիներում։ Նրանք պե՞տք է հերթապահություն անեին գետի այս հատվածում։ Մինչ օրս պարեկները քանի՞ երեխայի են արգելել անցնել այս խողովակի վրայով, ի՞նչ պատասխանատվության են ենթարկել այդպիսի երեխաների ծնողներին ու ուսուցիչներին։ Ենթադրելի է, որ քննչականը պարեկներին էլ է հիշելու և պարզելու, թե ի՞նչ չեն արել նրանք, որ երկու անչափահաս աղջիկներ չընկնեին գետը։

Փրկարար ծառայությանն էլ կհիշեն։ Նրանք պարտավոր չէի՞ն կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որ բանը չհասնի փրկարար աշխատանքներին։ Նրանք չէի՞ն կարող այս հատվածում արգելապատնեշ տեղադրել, որ ոչ ոք, առավել ևս՝ անչափահաս աղջիկները, չկարողանային խողովակի վրայով քայլել։

Քննչականը կհիշի նաև այս չարաբաստիկ խողովակի տիրոջը և նրան կհարցնի, թե ինչո՞ւ է այդ հատվածով անցկացվել խողովակը, ինչո՞ւ խողովակի շրջակայքում անվտանգության նորմերը չեն պահպանվել, որ նման դեպքեր չլինեին։

Ի վերջո՝ երեխաների որոնողական աշխատանքներում մեծ թվով մարդիկ են ներգրավվել, նրանց մի մասը, ենթադրաբար, առողջական խնդիր է ձեռք բերել գետում որոնողական աշխատանքներին մասնակցելիս։ Հարկատուների մեծ միջոցներ են ուղղվել այդ աշխատանքներին։ Եթե ծնողները, ուսուցիչները, իշխանությունները, ՏԻՄ-ը, ՓԾ-ն, խողովակի տերն իրենց գործը պատշաճ ու ժամանակին կատարեին, ապա այս դեպքը չէր լինի և տխրություն չէր պատճառի ժողովրդին։

Պարզ ասած՝ քննչականը գործ ունի անելու։ Լավատեսները կարծում են, որ որոշ պաշտոնյաներ պատասխանատվության կենթարկվեն անգործության համար, որոշ մարմինների կպարտավորեցնեն համապատասխան աշխատանքներ կատարել այս հատվածում։ Ենթադրելի է նաև, որ պատասխանատվության ամենամեծ բաժինը կհասնի գետն ընկած անչափահաս աղջիկների ծնողներին, դաստիարակներին, ուսուցիչներին՝ ի խրատ մյուսների, որ իրենց առաքելությունից ու կոչումից չփախչեն ու տեր կանգնեն երեխաներին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ