Արտաքին 3 ամիս առաջ - 10:33 16-06-2026

Թրամփը կարող է մինչև հունիսի 19-ը հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը. Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի տեքստը մինչև հունիսի 19-ը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահը հայտարարել է, որ համաձայնագիրը կներկայացվի ուրբաթ օրը։ Նա կարող է որոշել հրապարակել համաձայնագիրն ավելի վաղ, սակայն պաշտոնական արարողությունը լինելու է ուրբաթ օրը, և այս պահին նախագահը ցանկանում է հուշագիրը հրապարակել հենց այն ժամանակ», - ասել է Վենսը Fox News հեռուստաալիքի եթերում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կոչված է վերջ դնելու Մերձավոր Արևելքում պատերազմին։

Փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունը, ինչպես նախատեսվում է, տեղի կունենա Ժնևում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը։ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի հետ պատերազմը սկսել էին փետրվարի 28-ին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը