Ներքին 4 ամիս առաջ - 12:38 15-06-2026

ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ

2026 թվականի հունիսի 13-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայացած MEDEL-ի (Magistrats Européens pour la Démocratie et les Libertés) Վարչական խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը միաձայն ընդունվել է կազմակերպության անդամ։

Հայաստանի Հանրապետության դատավորների միության անդամակցության հայտը շուրջ մեկ տարի գտնվել է MEDEL-ի ուսումնասիրության փուլում՝ անցնելով բազմաստիճան գնահատման գործընթաց, ներառյալ՝ հատուկ (ad hoc) հանձնաժողովի կողմից իրականացված քննությունը։

MEDEL-ը եվրոպական հեղինակավոր կազմակերպություն է, որը միավորում է դատավորների և դատախազների ազգային միություններ՝ նպատակ ունենալով պաշտպանել դատական իշխանության անկախությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը։

Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը շնորհակալություն է հայտնում MEDEL-ի Վարչական խորհրդին և անդամ կազմակերպություններին ցուցաբերած վստահության համար և պատրաստակամություն հայտնում ակտիվորեն մասնակցել կազմակերպության գործունեությանը՝ նպաստելով իրավունքի գերակայության, դատական անկախության և եվրոպական իրավական արժեքների պաշտպանության գործին։

Հայաստանի Հանրապետության դատավորների միություն

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի