Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:16 28-08-2021

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված սառցարաններ

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 սառցարաններ՝ ապահովելու բավարար պայմաններ պատվաստանյութերի պահպանման համար։ Պատվաստանյութերի սառցարաններն ապահովում են կայուն ջերմաստիճան, ինչի արդյունքում այն չի փչանում և ապահովում է համապատասխան իմունային արձագանք պատվաստվողի մոտ։ Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն աջակցում են ՀՀ Կառավարությանը՝ ապահովելու պատվաստանյութի բավարար քանակ և համապատասխան պայմաններ բնակչության անվտանգ պատվաստման և այդպիսով՝ համավարակի ավելի արագ հաղթահարման համար։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Պլեշինգերը, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն և ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Ելենա Միլոշևիչն այցելել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն՝ սարքավորումների նոր խմբաքանակը ստանալու համար:

Կարդացեք նաև Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք Լոռիում COVID-ի դեմ պատվաստվել է մարզի բնակչության 6,5 տոկոսը «ԵՄ-ն պատիվ ունի ԱՀԿ-ի հետ համատեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` առողջապահության ոլորտի կարողությունների հզորացման և COVID-19 համաճարակի հաղթահարման նպատակով: Սառցարանները կօգտագործվեն պատվաստանյութերն ու այլ բժշկական արտադրանքը կայուն ջերմաստիճանում պահելու համար՝ ապահով պահեստավորման հնարավորություն ստեղծելով հօգուտ Հայաստանի քաղաքացիների: Մենք պետք է համբերատար շարունակենք պայքարը այս համաճարակի դեմ», – նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։

«Թեև վերջին տարիների ընթացքում տարբեր կազմակերպությունների աջակցությամբ վերազինվել են առաջնային պահպանման օղակի բուժհաստատությունները, բայց նվիրաբերված սառցարանների շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ներկայիս ծանրաբեռնված պատվաստումային գործընթացը», – նշել է Լենա Նանուշյանը` հավելելով, որ ԵՄ-ն և ԱՀԿ-ն մշտապես Հայաստանի կառավարության կողքին են՝ համաճարակն հաղթահարելու ջանքերում: Եվրոպական միությունը և ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում տրամադրում են աջակցություն Հայաստանում COVID-19 պատվաստանյութերի և պատվաստումների տեղակայման և պատվաստումների համակարգի հզորացման հարցերում:

Ծրագրի շրջանակում առաջնային պահպանման բժշկական հաստատություններին է տրամադրվել առաջնային բուժօգնության 1000 հավաքածու։ «Մենք կարևորում ենք առաջնային պահպանման օղակի հաստատությունների և մարզային կենտրոնների վերազինումը համապատասխան սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են COVID-19 պատվաստման հաջող իրականացման համար։ Համագործակցելով մեր ազգային գործընկերների հետ՝ մենք նաև աշխատում ենք բժշկական անձնակազմի կարողությունների զարգացման, առաջնային պահպանման օղակի, ինչպես նաև ընդհանուր ազգաբնակչության՝ COVID-19-ի պատվաստման վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ։»,- հավելեց ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին