Արտաքին 5 տարի առաջ - 10:22 09-09-2021

ԱՀԿ-ն հանդես գալիս դիմակների ռեժիմի պահպանման օգտին

Չնայած COVID-19-ի դեմ պատվաստանյութերի օգտագործմանը՝ դիմակների ռեժիմը պետք է պահպանվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Ինչպես նշել է ԱՀԿ պաշտոնյան, պատվաստանյութը պաշտպանում է մարդուն հիվանդության ծանր ընթացքից և մահից, սակայն այն ի վիճակի չէ կանխելու կորոնավիրուսով վարակվելը: Ուստի ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս շարունակել դիմակներ կրել հասարակական վայրերում:

Առողջապահական կազմակերպության ներկայացուցիչը նշել է նաև, որ երբեմն կորոնավիրուսն ունենում է առանց ախտանշանների ընթացք: Հիվանդության նշաններ չունեցող անձի ՊՇՌ թեստը նույնպես կարող է դրական լինել:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը

Ձեզ գուցե հետաքրքրի