Ներքին 3 ամիս առաջ - 16:13 14-06-2026

Սրանց իշխանությունը սպանում է ամեն ինչ, ինչին ձեռքը դիպչում է․ Վիոլետ Գրիգորյան

Վիոլետ Գրիգորյանը գրում է․

«ԵՊՀ-ն փակում ա արտասահմանյան գրականության ամբիոնը։

ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետը 4 ամբիոն ունի, իսկ ահա անտիկ ու արևմտաեվրոպական գրականություն անցնող ամբիոնը պիտի փակվի, քանի որ ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը Նիկոլին ու իրա իշխանությանը քննադատում ա։

Ե՛վ ռուսական, և՛ անտիկ ու արևմտաեվրոպական գրականություն սովորելը շատ կարևոր ա, բայց էս իշխանությունը առաջնորդվում ա սովետական սկզբունքով՝ դասախոս-ամբիոնի վարիչ պիտի «պարտիական» լինեն (մի ուրիշ «ոչ-պարտիական» դասախոսի՝ Ալեն Ղևոնդյանին էլ ձերբակալել ու դատել են՝ պարտադրելով հանրային չարտահայտվել):

Էս օրերին ֆեյսբուքում լիքը մարդիկ հիշում են համալսարանի ու արտգրակի լեգենդ Լևոն Ներսիսյանին, լիքը մարդիկ հիացած պատմում են նաև Անուշ Սեդրակյանի դասերի մասին, թե ոնց լեփ-լեցուն լսարանում ուսանողներն ստիպված են անգամ սեղաններին նստել, ինքս էլ յություբում նայել եմ գրականության, տարբեր հեղինակների մասին Անուշի դասախոսությունները, որ շատ արժեքավոր են մեզանում եվրոպական գրականության մասին լուրջ գիտելիք ստանալու համար։

Բայց Անուշը դեմ ա էս իշխանությանը, գրականություն պիտի դասավանդեն «պարտիականները», օրինակ, Թագուհի Ղազարյանը, ում զոռով խցկեցին ամերիկյան համալսարան, և ով գրականության մասին ամեն զրույց վերածում ա իշխանությունների քարոզչությանը։

Թագուհին, որ Չարենցի ու Նիկոլի միջև ընտրում ա Նիկոլին, Չարենցին մատաղ ա անում Նիկոլի ոտքերի տակ։ Չարենցի վեպը պաս ա տալիս Նիկոլին ու կնգան, ինքն էլ հաղորդաշար անում, որի ներքին մեսիջն էն ա, թե Նիկլոը ճիշտ ա արել՝ Արցախը հանձնել ա, դաժե Չարենցն ա տենց ասում )))

Նաև մի ուրիշ հաղորդաշար ա անում իր նման «պարտիական», սոցռեալիստ-սթորիթելըր Հայկ Հովյանի հետ ու հերթով թաղում տարբեր հեղինակների, ասենք, Շանթին՝ նրա գործի "վերլուծությունն" էլ հարմարեցնելով Նիկոլի հակաեկեղեցական արշավի կոնտեքստում։

Էս կարգի գրականագիտություն եղել ա Սովետի սկզբնական տարիներին, երբ, օրինակ, Սահակ Բազյանը վերլուծում էր մանկական բանաստեղծություն․

Արև-արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա բացեք:

Ասում էր՝ արևը հեղափոխությունն ա, զիզի քարը՝ պրոլետարիատը, իսկ ամպերը՝ բուրժուազիան )))

«Պարտիական» Թագուհին ու իր հովանավորյալ Հայկը, էդպես էլ դեռ գրականագետ ու գրող չդարձած, սովետական մտայնությամբ ծառայեցնում են գրականությունը իրանց քաղաքական շահերին ու իշխանության քարոզչությանը։ Ու էդ քարոզչությունն էլ էնքան տափակ ու պրիմիտիվ ա, ոնց որ «Կարգին սերիալի» Հալալն ու Զուլալը խոսան ))

Այ էս կարգի գրականագետ ու գրող ա պետք էս իշխանություններին, որ գիտելիք չունենան, տաղանդ չունենան, ուղղակի ծառայեն ՔՊ-ին։

Անուշ Սեդրակյանը նրանց պետք չի, ամբիոնը պիտի փակել։

Սրանց իշխանությունը սպանում ա ամեն ինչ, ինչին ձեռքը դիպչում ա։ Ես գրականությանն ասեցի՝ դուք ձեր ոլորտներինն ասեք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը