Ներքին 4 ամիս առաջ - 19:07 13-06-2026

Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում

Նիկոլ Փաշինյանը սոցցանցում գրառում է կատարել:

«Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում։

Հրավերս վերաբերում է այն անձանց, ովքեր կրթություն են ստացել աշխարհի լավագույն 200 համալսարաններից մեկում՝ ըստ QS World University Rankings, Times Higher Education (THE) կամ Academic Ranking of World Universities (ARWU, Shanghai Ranking) միջազգային վարկանիշների և պատրաստ են ներգրավվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում։

Եթե հետաքրքրված եք, խնդրում եմ Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Ինքնակենսագրականին անհրաժեշտ է կցել նաև առավելագույնը մեկ էջանոց մոտիվացիոն նամակ։

Առաջին փուլի դիմումների ընդունման ժամկետը՝ 2026 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը։

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հանդիպման։ Կադրային բանկում ընդգրկվածներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կառաջարկվի կոնկրետ աշխատանք։

Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն