Ներքին 3 տարի առաջ - 21:07 27-03-2023

Համալսարանների տեղերը փոխելով՝ կրթության որակը չի փոխվելու

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ հստակեցվել են ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում: ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում ակադեմիական քաղաք ծրագրի աշխատանքներին, որը կառավարության ամենամեծածավալ ծրագրերից մեկն է:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով գաղափարից, ասաց. «Այդ գաղափարը լավ գաղափար է, բայց պետք է հասկանալ՝ արդյոք դա է Հայաստանի կրթության գլխավոր խնդիրը։ Իմ կարծիքով՝ ոչ, քանի որ այդ ծրագիրը բավական մեծ ներդրումներ է պահանջում, բավական մեծ անհարմարություններ կարող է ստեղծել, որովհետև մենք ո՛չ մետրո ունենք դեպի Աշտարակ, ո՛չ արագընթաց գնացք»։

Խաչատրանը նշեց, որ հույս էլ չկան, որ դասախոսներին բնակարաններ կտրամադրվեն Աշտարակում, և այդպիսով բավականին մեծ անհարմարություններ կստեղծվեն։

«Դասախոսները կապահովվեն բնակարաններով, ուսանողների համար տասնյակ հազարավոր հանրակացարաններ կլինեն և այլն, և այլն, որովհետև ըստ էության՝ ավելի կմեծանա հանրակացարանային ռեսուրսի անհրաժեշտությունը։ Շատ ուսանողներ, ովքեր մնում են Երևանում՝ իրենց բարեկամների տանը կամ մոտակա մարզերում, Աշտարակ տանելու դեպքում կզրկվեն դրանից»,-ասաց Խաչատրյանը։

Ըստ ոլորտի փորձագետի՝ համալսարանների տեղը փոխելու արդյունքում կրթության որակը չի փոխվելու։

«Մեծ ծախսեր են պետք, և ես չեմ կարծում, որ եթե մենք համալսարանների գտնվելու վայրը փոխենք, դրանից կրթության որակը կբարձրանա։ Իհարկե կարևոր է, թե որ երկրում է համալսարանը, բայց բուն երկրի ներսում այդքան էական չէ։ Ես չեմ կարծում, որ հիմա եթե մենք վաղվանից աշխատանքի գնանք Աշտարակ, ավելի լավ ենք աշխատելու, այդպեսի հիմք չկա, հետևաբար ես չեմ կարծում, որ սա կրթության որակին միտված քայլ է»,- ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ այս ծրագիրը իրականացնելու դեպքում մենք կկորցնենք քաղաքի կենտրոնում գտնվող բազմաթիվ բուհական շենքեր, որոնք հավանաբար կօգտագործվեն բիզնես նպատակով։

«Գումարած այս ամենին՝ մենք կորցնելու ենք Երևանի մի շարք բուհերի բավական գեղեցիկ շենքերը, որովհետև այս ծրագիրը հիմնականում վերջին տասնամյակներում տնտեսությունը, բիզնեսը կտրուկ ձևով դուրս է մղում կրթությունն ու մշակույթը․ և հիմա մենք մի վիճակում ենք, որ ասում են՝ բայց արժե՞, որ կրթական հաստատությունները քաղաքի կենտրոնում լինեն, ասում են՝ եկեք զարկ տանք բիզնեսներին, թող փող գա բյուջե։ Այս տրամաբանությունն է․ ցավոք․ իշխում, և այս տրամաբանությամբ, ըստ էության, չեմ կարծում, որ այդ շենքերը կպահպանվեն, դրանք բնականաբար կմասնավորեցվեն, կտրվեն վարձակալությամբ բիզնեսմեններին, և իմ կարծիքով՝ այս ծրագրի հիմքում դա է, որ քաղաքի կենտրոնը դարձնենք բիզնես-կենտրոն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում