Ներքին 2 ամիս առաջ - 22:16 11-06-2026

Ցանկացած որոշում, որը պետք է կայացվի, պետք է հաշվի առնվի դրա արդյունավետությունը. Ագնեսա Խամոյան

Այս պահին քաղաքական ուժերը գտնվում են կոնսուլտացիաների փուլում, որովհետև շատ կարևոր է միասնական ճակատով շարժվել, առաջ գնալ և փորձել հասնել նպատակներին։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։

Նա նախևառաջ շնորհակալություն է հայտնել իրենց դաշինքի օգտին քվեարկած անձանց. «Չնայած նրան, որ այս տարիների ընթացքում ահռելի քանակությամբ հակաքարոզչություն է իրականացվել մեր նկատմամբ և անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և ոչ միայն իշխանական հայտնի ՊՈԱԿ-ի կողմից, այլ նաև իրենց ընդդիմադիր հռչակած, այսպես կոչված՝ ուժի և անհատների կողմից. դուք չեք տրվել այդ զազրախոսությանը, չեք տրվել այդ խոսույթին, չեք մանիպուլյացվել, շարունակել եք հավատալ մեզ, և մենք միասին շարունակում ենք մեր ճանապարհը։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հաշվարկը, վաղը ավարտվելու է, արդեն ամսի 14-ին հրապարակվելու են ընտրությունների արդյունքները»։

Անդրադառնալով վերջին շրջանում ամենաշատ քննարկվող՝ «մանդատ վերցնել կամ չվերցնելու» հարցը, Խամոյանն ասել է. «Այս պահին քաղաքական ուժերը գտնվում են կոնսուլտացիաների փուլում, որովհետև շատ կարևոր է միասնական ճակատով շարժվել, առաջ գնալ և փորձել հասնել նպատակներին։ Այո, մեզ չի հաջողվել ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, բայց ես ձեզ ուզում եմ վստահեցնել, որ ամեն ինչ ավարտված չէ։

Ամենակարևոր արձանագրումը, որ հիմա ուզում եմ դուք ձեզ համար անեք, դա այն է, որ մենք չենք կոտրվել և մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Սոցիալական ցանցերում գիտեմ, որ հիմա ամենաքննարկվող թեման մանդատները վերցնել, չվերցնելու հարցն է, ես ուզում եմ, որ դուք մի բան իմանաք՝ ցանկացած որոշում, որը որ պետք է կայացվի, դա պետք է կայացվի ռացիոնալ, ոչ էմոցիոնալ և հաշվի առնվի դրա արդյունավետությունը»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան