Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 17:08 10-06-2026

Արթուր Օսիպյանի կյանքին արդեն լուրջ վտանգ է սպառնում, ամեն օրը կարևոր է. Գեղամ Օհանյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Արթուր Օսիպյանի աջակիցների կողմից կազմակերպված նստացույցի մասնակից Գեղամ Օհանյանը, անդրադառնալով վերջին օրերի արձագանքներին, նշել է, որ նախընտրական քարոզարշավի ավարտից հետո Օսիպյանի հարցը կրկին հայտնվել է հանրային և մեդիա ուշադրության կենտրոնում։

«Նստացույցը մեկնարկել է հունիսի 1-ին, սակայն մինչև հունիսի 7-ը շարունակվող նախընտրական քարոզարշավի պայմաններում բավական դժվար էր ակցիան իրականացնելը։ Փորձեր կային այն ներկայացնելու որպես նախընտրական քայլ, սակայն ընտրություններից հետո այդ խոսույթը մարեց, և վերջին օրերին Օսիպյանի հարցը դարձել է հանրային քննարկման հիմնական թեմաներից մեկը»,– ասել է նա։

Օհանյանի խոսքով՝ վերջին օրերին ակտիվացել են ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ քաղաքացիների այցելությունները նստացույցի վայր։

«Վերջին երկու օրերին արդեն ամեն օր հավաքներ են անցկացվում։ Երեկ երեք հավաք ենք ունեցել, այսօր և առաջիկա օրերին ևս հավաքներ կլինեն։ Ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվում են, իսկ 19:30-ից սկսվում են ելույթները»,– նշել է նա՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ ակցիաներին։

Խոսելով Օսիպյանի առողջական վիճակի մասին՝ Օհանյանը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ հացադուլի 24-րդ օրն արդեն համարվում է վտանգավոր փուլ։

«Արթուր Օսիպյանի կյանքին արդեն լուրջ վտանգ է սպառնում։ Հացադուլի 20-21-րդ օրերից հետո վիճակը համարվում է կրիտիկական, և այժմ նա գտնվում է հենց այդ փուլում։ Այս պայմաններում յուրաքանչյուր օրը կարևոր նշանակություն ունի»,– ասել է նա։

Անդրադառնալով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը՝ Օհանյանը առանձնացրել է այն հատվածը, որտեղ նախարարը նշել էր, որ իշխանությունների համար ևս ցանկալի կլինի Օսիպյանի խափանման միջոցի փոփոխությունը։

«Կարծում եմ՝ այդ ուղերձը հասցեագրված էր այն մարդկանց, ովքեր իրավասու են որոշումներ կայացնել։ Իրավիճակը կարող է շատ վատ զարգացումներ ունենալ, և անհրաժեշտ է հնարավորինս արագ կանխել դրանք»,– ասել է նա։

Օհանյանը նաև անդրադարձել է Օսիպյանի պահման պայմանների վերաբերյալ բարձրացված մտահոգություններին՝ նշելով, որ, իր տեղեկություններով, նախկինում նա պահվել է խոնավ խցում։

«Ինչքանով տեղեկացված եմ, եղել են պատմություններ խոնավ և անբարենպաստ պայմանների մասին։ Չգիտեմ՝ ներկայումս նա նույն խցում է գտնվում, թե ոչ, սակայն այդ տեղեկությունները պետք է ուշադրության կենտրոնում պահվեն»,– նշել է նա։

Վերջում Օհանյանը քաղաքացիներին կոչ է արել հարցին մոտենալ ոչ թե քաղաքական, այլ արժեքային տեսանկյունից։

«Անկախ քաղաքական հայացքներից՝ այստեղ կա քաղաքացիական և արժեքային խնդիր, որը վերաբերում է բոլորիս։ Կոչ եմ անում զերծ մնալ ատելության խոսքից և բոլոր այն քաղաքացիներին, որոնք գիտակցում են իրավիճակի լրջությունը, իրենց ձայնը բարձրացնել թե՛ սոցիալական հարթակներում, թե՛ հնարավորության դեպքում մասնակցել հավաքներին և հայտնել իրենց դիրքորոշումը»,– եզրափակել է նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ