Ներքին 2 ամիս առաջ - 17:13 08-06-2026

Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 1-8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4313 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 167 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 138 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 113 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 16, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 28, վարելու ընթացքում ծխելու՝ 509, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 271, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 77 և 1665 այլ իրավախախտում։ 97 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 137-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 114-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 26-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 85 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16078 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 277 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 239 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 453 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 102, չամրակապված վարելու՝ 4543, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 314, վարելու ընթացքում ծխելու՝ 676, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 796, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 50, արագության գերազանցման՝ 2345 և 4666 այլ իրավախախտում։

251 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 962-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 371-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 263-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 16 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 39 անձ։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան