Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 04-06-2026

TRIPP-ի համաձայնագիրը ստորագրվեց, Փաշինյանին կաջակցեն, Բագրատ Սրբազանի կալանքը փոխվեց․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է հունիսի 4-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը։ Արտաքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրում է փաստաթուղթը։ «Պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ, առաքվել է փաստաթուղթը Հայաստան, այժմ ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի: Սրանով հեռավար ստորագրման գործընթացն ավարտված է, համաձայնագիրը պատրաստ է վավերացման», - հայտարարեց Միրզոյանը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանն ավարտված է, նշել է. «Այն ոչ միայն ավարտված է, այլ եզրափակվել է համաձայնագրով, փոխըմբռնման հուշագրով, որը ես երեկ ստորագրել եմ, որը ստեղծում է նոր բարգավաճման ուղի՝ TRIPP ուղին: Այն երկու երկրներին, մասնավորապես Հայաստանին կտրամադրի հնարավորություններ՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը»։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունն էլ հայտարարում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը:

Կայացել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Նրանք քննարկել են Ռուսաստանի կողմից վերջերս Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին: «Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական ճնշում, և դա անընդունելի է։ Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ», - նշել է Լայենը։ Եվրահանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ փաթեթը ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով. «Որոշ հայկական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղատնտեսական սննդամթերքի, առևտուրը մեղմելու միջոցառումների վերաբերյալ։ Եվ տուժած ոլորտների, ինչպիսիք են հայկական ծաղիկները, գործնական աջակցության վերաբերյալ»,- ասել է նա։ Նա տեղեկացրել է, որ վաղը Լատվիա կժամանի 10,000 ծաղիկների խմբաքանակ, որին կհետևեն այլ խմբաքանակներ ևս։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերի իրականացումը և կքննարկի համագործակցության նոր ուղղությունները։

Վերաքննիչ դատարանը փոխել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանել։ Որոշումը կայացրել է դատավոր Վազգեն Ռշտունին։ Նոր խափանման միջոցը կկիրառվի 2 ամիս ժամկետով։ Բագրատ սրբազանին այդ ընթացքում արգելվում է շփվել «Սրբազան պայքարի» գործով անցող մյուս մեղարյալների հետ։ Հիշեցնենք` Բագրատ Սրբազանը կալանավորվել էր 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, ինչը վերջիններս և նրանց փաստաբանները հերքում են՝ պնդելով, որ հրապարակված ձայնագրությունները մոնտաժված են և կոնտեքստից կտրված։

Մանրամասները՝ տեսանյութում:


Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին