Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 19:00 04-06-2026

ՀՀ-ում արտադրված զենքը ոչ միայն բանակն է ուժեղացնում, այլև՝ տնտեսությունը․ Լեոնիդ Ներսիսյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Երևանում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացված զինտեխնիկայի և ռազմական նորարարությունների շարքում առանձնանում են հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը, ռադիոլոկացիոն համակարգերը, զրահատեխնիկան և հրետանային միջոցները։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց APRI Armenia-ի ավագ խորհրդական, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։ Նրա խոսքով՝ ցուցահանդեսում ներկայացված են մի քանի կարևոր ուղղություններ, որոնցից առաջինը հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերն են։

«Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ է, ինչ տարբեր ընկերություններ զարգացնում են անօդաչու համակարգերի արտադրությունը։ Տեսականին զգալիորեն աճել է, բարելավվել է որակը, և արդեն կան բազմաթիվ մոդելներ, որոնք ոչ միայն ցուցադրվում են, այլև կիրառվում են բանակում և գնվել են Պաշտպանության նախարարության կողմից»,– նշեց Ներսիսյանը։

Ռազմական փորձագետը կարևորեց նաև հայկական արտադրության ռադիոլոկացիոն կայանների զարգացումը։ «Ցուցահանդեսում ներկայացված է «Նաիրիտ» տեսակի ռադիոլոկացիոն կայան, որը Հայաստանի համար բավական հետաքրքիր նախագիծ է։ Սովորաբար ընդունված է կարծել, որ Հայաստանի ուժը հիմնականում ծրագրային ապահովման ոլորտում է, սակայն այստեղ արդեն տեսնում ենք մեծ ծավալի արտադրական աշխատանք և բարդ տեխնիկական համակարգերի ստեղծում»,– ասաց նա։

Ներսիսյանի խոսքով՝ զարգանում են նաև ծանր արդյունաբերական ուղղությունները։

«Տեսնում ենք զրահապատ մեքենաներ, 120 մմ-անոց ականանետեր, ինքնագնաց հրետանային միջոցներ, 122 մմ-անոց համազարկային հրթիռային համակարգեր։ Սա ցույց է տալիս, որ զարգացումները գնում են ոչ միայն բարձր տեխնոլոգիաների, այլև արդյունաբերական և ծանր արտադրության ոլորտներում»,– նշեց նա։ Խոսելով հայկական արտադրության անօդաչու սարքերի մասին՝ Ներսիսյանը նշեց, որ դրանց մի մասն արդեն կիրառվում է բանակում։

«Օրինակ՝ «ԱԹՈՍ» հարվածային անօդաչու սարքերը ներկայացված էին թե՛ շքերթի ժամանակ, թե՛ ցուցահանդեսում, ինչը վկայում է, որ դրանք արդեն օգտագործվում են Զինված ուժերում։ Բացի հարվածային սարքերից, կան նաև բազմաթիվ հետախուզական անօդաչուներ, որոնք ստեղծվել են տարբեր հայկական ընկերությունների կողմից»,– ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ հայկական ռազմարդյունաբերության զարգացման գլխավոր առավելությունն այն է, որ պաշտպանության ոլորտի ծախսերի մի մասը մնում է երկրի ներսում։

«Այս վերջին տարիներին կատարված պաշտպանական գնումների մոտ 15 տոկոսը բաժին է ընկել հայկական արտադրողներին։ Դա նշանակում է, որ այդ գումարները մնում են Հայաստանում, նպաստում են տնտեսության զարգացմանը, ստեղծում աշխատատեղեր և աջակցում տեղական ընկերություններին։ Իհարկե, Հայաստանը դեռ երկար տարիներ շարունակելու է զենք գնել արտերկրից, քանի որ բոլոր ուղղություններով ինքնաբավ արտադրություն ունենալ դեռ հնարավոր չէ, բայց եթե ներքին գնումների մասնաբաժինը հասնի 30 տոկոսի, դա արդեն կարելի կլինի համարել շատ բարձր ցուցանիշ և ուժեղ ռազմարդյունաբերության վկայություն»,– եզրափակեց Լեոնիդ Ներսիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում