Ուղիղ եթեր
Սպորտ 2 ամիս առաջ - 21:06 03-06-2026

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի բոլոր մասնակիցները

Ազգային առաջնությունների ավարտից հետո հայտնի են դարձել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությաբ 2026/27 մրցաշրջանի բոլոր մասնակիցները։ Մրցաշարին կմասնակցի ընդհանուր առմամբ 81 ակումբ։

Լիգայի փուլում հանդես կգա 36 թիմ, որոնցից 29-ի անուններն արդեն հայտնի են։ Մյուս 7 ուղեգրերի հասցեատերերը կորոշվեն որակավորման չորս փուլերի արդյունքներով, որտեղ թիմերը բաժանված են «Չեմպիոնների ուղու» և «Լիգաների ուղու»․ ընդ որում՝ դրանք միմյանց հետ չեն խաչվում։

Որակավորման փուլից լիգայի փուլ դուրս կգան 5 ակումբ Չեմպիոնների ուղիով և 2-ը՝ Լիգաների ուղիով։

Լիգայի փուլ․ «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ասթոն Վիլա», «Լիվերպուլ» (բոլորը՝ Անգլիա), «Ինտեր», «Նապոլի», «Ռոմա», «Կոմո» (բոլորը՝ Իտալիա), «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Վիլյառեալ», «Ատլետիկո Մադրիդ», «Բետիս» (բոլորը՝ Իսպանիա), «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «ՌԲ Լայպցիգ», «Շտուտգարտ» (բոլորը՝ Գերմանիա), ՊՍԺ, «Լանս», «Լիլ» (բոլորը՝ Ֆրանսիա), ՊՍՎ, «Ֆեյենորդ» (երկուսն էլ՝ Նիդեռլանդներ), «Պորտու», «Սպորտինգ» (երկուսն էլ՝ Պորտուգալիա), «Բրյուգե» (Բելգիա), «Սլավիա» (Չեխիա), «Գալաթասարայ» (Թուրքիա), «Շախտյոր» (Ուկրաինա):

Փլեյ-օֆֆ փուլ (Չեմպիոնների ուղի)․ «Վիկինգ» (Նորվեգիա), ԱԵԿ (Հունաստան), ԼԱՍԿ (Ավստրիա), «Սելթիկ» (Շոտլանդիա):

Որակավորման 3-րդ փուլ (Լիգաների ուղի)․ «Լիոն» (Ֆրանսիա), ՆԵԿ (Նիդեռլանդներ), «Յունիոն ՍԺ» (Բելգիա), «Սպարտա» (Չեխիա), «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա), «Օլիմպիակոս» (Հունաստան):

Որակավորման 2-րդ փուլ․Չեմպիոնների ուղի՝ «Լեխ» (Լեհաստան), «Օրհուս» (Դանիա), «Թուն» (Շվեյցարիա), «Հապոել ԲՇ» (Իսրայել), «Օմոնիա» (Կիպրոս), «Մյելբյու» (Շվեդիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա), «Ցելյե» (Սլովենիա): Լիգաների ուղի՝ «Ֆեներբահչե» (Թուրքիա), «Շտուրմ» (Ավստրիա), «Հարթս» (Շոտլանդիա), «Գուրնիկ» (Լեհաստան):

Որակավորման 1-ին փուլ (Չեմպիոնների ուղի)․ «Արարատ-Արմենիա» (Հայաստան) «Դյոր» (Հունգարիա), «Ունիվերսիտատյա Կրայովա» (Ռումինիա), «Լևսկի» (Բուլղարիա), «Սաբահ» (Ադրբեջան), «Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա), «Պետրոկուբ» (Մոլդովա), «Վիկինգուր Ռեյկյավիկ» (Իսլանդիա), «Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա), «Ռիգա» (Լատվիա), «Դրիտա» (Կոսովո), ԿուՊՍ (Ֆինլանդիա), «Կայրաթ» (Ղազախստան), «ԿԻ Կլակսվիկ» (Ֆարերյան կղզիներ), «Ֆլորիանա» (Մալթա), «Լարն» (Հյուսիսային Իռլանդիա), «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա), «Ֆլորա» (Էստոնիա), «Էգնատիա» (Ալբանիա), «Սուտյեսկա» (Չեռնոգորիա), «Ատերտ Բիսեն» (Լյուքսեմբուրգ), ՏՆՍ (Ուելս), «Իբերիա 1999» (Վրաստան), «Վարդար» (Հյուսիսային Մակեդոնիա), «ՄԼ Վիտեբսկ» (Բելառուս), «Ինտեր Էսկալդես» (Անդորրա), «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար), «Տրե Ֆիորի» (Սան Մարինո):

Որակավորման փուլերի հանդիպումները կկայանան հուլիսի 7-8-ին, 14-15-ին, 21-22-ին, 28-29-ին, ինչպես նաև օգոստոսի 4-5-ին, 11-ին, 18-19-ին և 25-26-ին: Լիգայի փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-10-ը:

Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի 2027 թվականի հունիսի 5-ին Մադրիդում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ