Արտաքին 4 ամիս առաջ - 11:55 03-06-2026

ԱՄՆ-ում տղամարդը բանկում մի քանի հոգու պատանդ է վերցրել

Անհայտ անձը բարիկադավորվել է Կալիֆորնիա նահանգի Բեյկերսֆիլդ քաղաքի բանկերից մեկում՝ պատանդ պահելով մի քանի հոգու. անհայտ անձը իր մոտ կարող է պայթուցիկ սարք ունենալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ABC News հեռուստաալիքին:

Ըստ նրա տվյալների՝ անհայտ անձը մուտք է գործել Chase բանկի մասնաճյուղ և բարիկադավորվել այնտեղ տեղական ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 23:00-ին): Իրավապահները շրջափակել են շենքը։ Պատանդներից մեկն ազատ է արձակվել, բանկում պահվողների ընդհանուր թիվը դեռևս հայտնի չէ։

Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, միջնորդները բանակցություններ են վարում հանցագործի հետ։ Հայտնի է, որ երկու պատանդ արդեն ազատ է արձակվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը