Ներքին 5 ամիս առաջ - 10:28 03-06-2026

Ֆոն դեր Լայենը հինգշաբթի օրը կխոսի Փաշինյանի հետ. Politico

Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հինգշաբթի օրը զրույց կունենա Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով անանուն պաշտոնյաներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կխոսի արդեն վաղը», - ասված է հաղորդագրության մեջ:

2025 թվականի գարնանը Հայաստանում ընդունվել է օրենք՝ Եվրամիությանը անդամակցելու հանրապետության մտադրության մասին, թեև բուն միավորումը երկրին անդամակցություն չէր առաջարկել։ Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ Երևանը գիտակցում է հանրապետության՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցության անհամատեղելիությունը, սակայն երկիրն իր օրակարգը կհամադրի երկու միավորումների հետ այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր է։

Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է ԵԱՏՄ գագաթնաժողովում։ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները մայիսի 29-ին ընդունել են համատեղ հայտարարություն, որում նշվում է, որ նրանք կիսում են այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանում անցկացնել համազգային հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է