Ներքին 5 ամիս առաջ - 18:27 31-05-2026

Աղջիկս է քշում. Արամեն ընտանիքի հետ մեկնել է Ծաղկաձոր և ցուցադրել դստեր հմտությունները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Սիրված երգիչ Արամեն հանգստյան օրերն անցկացնում է ընտանեկան ջերմ մթնոլորտում: Երգիչն իր հարազատների հետ միասին մեկնել է Հայաստանի ամենագեղեցիկ հանգստավայրերից մեկը՝ Ծաղկաձոր, որտեղից ակտիվորեն կիսվում է հետաքրքիր ու դինամիկ կադրերով:

Արամեն սոցիալական հարթակների իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են բնության գրկում հատուկ ամենագնացով էքստրեմալ ժամանց վայելում:

Հոլովակում երգիչը չի թաքցնում իր հիացմունքն ու հպարտությունը՝ ուրախությամբ փաստելով, որ ղեկին իր ավագ դուստրն է:

«Աղջիկս է քշում»,- հպարտորեն նշում է երգիչը, մինչ դուստրը վստահորեն վարում է մեքենան:

Կադրերից երևում է, որ ընտանիքը գտնվում է Ծաղկաձորի մարզահամալիրի տարածքում, որտեղ վայելում են կանաչապատ բնությունն ու թարմ օդը:

Տեսանյութում Արամեի կողքին են նաև իր երեխաները, ովքեր անվտանգության կանոններին համապատասխան պատրաստվել են ակտիվ վարմանը:

Արամեի և դստեր մասնակցությամբ այս հոլովակը շատ արագ արժանացել է երկրպագուների հավանությանը:

Հետևորդները մեկնաբանություններում գովեստի խոսքեր են հղել թե՛ սիրված երգչին՝ ընտանիքին միշտ որակյալ ժամանակ նվիրելու համար, և թե՛ փոքրիկ գեղեցկուհուն։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է