Սպորտ 5 ամիս առաջ - 18:02 26-05-2026

Ինչ նպատակով է բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ժամանել Հայաստան

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ժամանել է Երևան։ Մայիսի 26-ի առավոտյան «Ոսկե գնդակի» դափնեկիրը և աշխարհի չեմպիոնը նկատվել է Զվարթնոց միջազգային օդանավակայանում։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ռոնալդինյոի այցը կապված է ՄԱՍ 2026 միջազգային ցուցահանդեսի հետ, որն անցկացվում է Մերիդիան Էքսպո կենտրոնում։

Սպասվում է, որ նա կարող է ներկայացնել Վինլայն ընկերությունը, որի դեսպանն է։ ՄԱՍ 2026-ը համարվում է մարքեթինգի, թվային բիզնեսի ոլորտի խոշոր միջազգային միջոցառումներից մեկը։

Ռոնալդինյոի այցն արդեն մեծ քննարկումների թեմա է դարձել հայ ֆուտբոլասերների շրջանում։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»