Արտաքին 5 ամիս առաջ - 18:56 24-05-2026

Իրանը չպետք է միջուկային զենք ստանա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու առաջընթացին։

«Մեզ պետք է գործարք, որը իսկապես կհանգեցնի հակամարտության դեէսկալացիային, կրկին կբացի Հորմուզի նեղուցը և կապահովի նավարկության լիակատար ազատությունը։ Չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծի։ Նա նաև պետք է դադարեցնի իր ապակայունացնող գործողությունները տարածաշրջանում՝ ուղղակիորեն կամ վստահված ուժերի միջոցով, ինչպես նաև հարևանների դեմ իր չարդարացված և բազմակի հարձակումները։

Եվրոպան կշարունակի համագործակցել միջազգային գործընկերների հետ, որպեսզի օգտվի այս պահից և գտնի երկարաժամկետ դիվանագիտական լուծում։ Եվ զսպի այս հակամարտության տարածումը, հատկապես մատակարարման շղթաների և էներգակիրների գների վրա», - գրել է ֆոն դեր Լայենը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է