Ներքին Արտաքին 3 ամիս առաջ - 14:22 23-05-2026

Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև

Հայաստանի բնակչությունը կվռնդի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե Երևանն անցնի գազի եվրոպական գների, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Եվ իրոք, չէ՞ որ բոլորին պարզ է, որ եվրոպական գազի գներին անցնելու դեպքում Հ երկրի բնակչությունը այս քեռուն կեղտոտ ցնցոտիներով կքշի ուղիղ դեպի Փարիզ՝ իր սիրառատ ընկեր Մակրոնի մոտ»,- գրել է Մեդվեդևը «Մաքս» հարթակում։

Նա հիշատակել է Փաշինյանի խոսքերը Հայաստանի համար գազի ներկայիս գները՝ 1,000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար պահպանելու Ռուսաստանի պարտավորության մասին։ Այն դեպքում, երբ Եվրոպայում այս ապրանքի բորսայական գները 2026 թվականի մայիսին Նիդերլանդների TTF հաբում ֆյուչերսներով տատանվում էին 1,000 խորանարդ մետրի դիմաց 570–590 դոլարի սահմաններում, նշել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Մեդվեդևը կարծում է, որ այս իրավիճակում Հայաստանի վարչապետը փորձում է միանգամից դուր գալ աշխարհում ամենքին։

«Բայց այդպես չի լինում։ Տնտեսական իրողությունների համառ ոզնու վրա մերկ հետույքով վայրէջք կատարելու շանսերը՝ ինչպես կիևյան իշխանությունը 2014-ին, օրեցօր աճում են։

Այնպես որ, հենց ճիշտ ժամանակն է սկսելու բանակցությունները ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումների շուրջ՝ ծովով ուղիղ դեպի Հ երկրի նավահանգիստներ»,- հավելել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»