Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ամիս առաջ - 10:00 22-05-2026

ՔՊ-ն գործի է դրել ծանր հրետանին, Փաշինյանը փոխել է վարքագիծը, արցախցիները գտել են տարբերակը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Արաբկիրում տեղի ունեցած լարված միջադեպերից հետո Նիկոլ Փաշինյանի քարոզչական վարքագիծը փոխվել է։ Ըստ թերթի՝ ՔՊ-ում նրան խորհուրդ են տվել քարոզարշավի ընթացքում խուսափել քաղաքացիների հետ երկար շփումներից և հնարավոր սկանդալներից։

Արդյունքում Փաշինյանը մարզային այցերի ընթացքում հիմնականում սահմանափակվում է կարճ ողջույններով ու բարձրախոսով ելույթներով՝ նվազեցնելով անմիջական շփումները քաղաքացիների հետ։ Թերթի տեղեկություններով՝ իշխանությունում հասկանում են, որ հանրային դժգոհություններն աճել են, և փորձում են վերահսկել քարոզչության ընթացքը՝ խուսափելով նոր լարված իրավիճակներից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքում իշխանությունները նախընտրական ակտիվ փուլ են մտել՝ փորձելով հունիսի 7-ի ընտրություններում ՔՊ-ի համար ապահովել բարձր արդյունք։ Թերթը գրում է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը գործի է դրել վարչական ռեսուրսը, քանի որ մարզում հաղթանակը կարևոր նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի համար։

Ըստ հրապարակման՝ գործընթացում ներգրավված է նաև Առուշ Առուշանյանը, որը, նույն աղբյուրների պնդմամբ, աջակցում է իշխանություններին և աշխատում է ՔՊ-ի օգտին՝ փորձելով ազդել տեղական ընտրական տրամադրությունների վրա։

«Հրապարակ» թերթը գրում է, որ Չարենցավանում ՔՊ-ն ցածր վարկանիշ ունի, ինչի պատճառով իշխանությունները ակտիվ քարոզչություն են իրականացնում քաղաքում։ Ըստ թերթի՝ Կոտայքի մարզպետը, Սասուն Միքայելյանը և նրանց թիմերը հաճախ են այցելում Չարենցավան՝ փորձելով փոխել իրավիճակը։

Հրապարակման համաձայն՝ ՔՊ-ի օգտին աշխատում են նաև մի շարք կրթական ու նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ։ Թերթը մասնավորապես նշում է Չարենցավանի ԲԿ-ի տնօրեն Գառնիկ Սահակյանին, ինչպես նաև մանկապարտեզների տնօրեններ Լուսինե Ազարյանին, Կարինե Խեդոյանին և Էլմիրա Հակոբյանին։

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Վարդենիսում Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող «Հայուհի» կանանց կենտրոնը հայտնվել է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում։ Կենտրոնում շուրջ մեկ տարի անվճար դասընթացներ են անցկացվում, որոնց հիմնական մասնակիցները արցախցի կանայք են։

Թերթի տվյալներով՝ ԱԱԾ են հրավիրել դասընթացների մասնակից կանանց՝ նշելով, թե դրանք կարող են դիտարկվել որպես ընտրակաշառք։ Կանայք, ըստ հրապարակման, պատասխանել են, որ ծրագրերը կազմակերպվել են դեռ 2025 թվականին և ընտրությունների հետ կապ չունեն։ «Հրապարակ»-ը նաև գրում է, որ կենտրոնի տնօրենը սատարում է Ուժեղ Հայաստան կուսակցությունը։

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ վերջին շաբաթներին ակտիվացել են 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում իրականացվող հարցաքննությունները։ Թերթը գրում է, որ իրավապահները հարցաքննության են հրավիրում միջին օղակի զինվորականների՝ փորձելով ցուցմունքներ ստանալ բարձրաստիճան զինվորականների և Գլխավոր շտաբի նախկին ներկայացուցիչների դեմ։

Ըստ աղբյուրների՝ այս գործընթացը կարող է կապված լինել նախընտրական զարգացումների հետ և նպատակ ունենալ ազդելու զինվորականների վրա։ Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Օնիկ Գասպարյանը վերջին շրջանում նվազեցրել է իր ակտիվությունը՝ հնարավոր ճնշումների պատճառով։

«Հրապարակ» թերթը գրում է. Տեւական ժամանակ է արցախցիները բախվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրին, ամիսներով նրանց դիմումները քնեցվում են անձնագրայիններում, հստակ պատասխաններ չեն տրվում, թե ինչու են ուշացնում քաղաքացիություն շնորհելու գործընթացը։

Սակայն պարզվում է՝ նախընտրական շրջանում սայլը տեղից շարժվել է, մեզ պատմեցին, որ հնարամիտ արցախցիները անձնագրայինների աշխատակիցներին հավաստիացնում են, որ նիկոլական են, իշխանության աջակիցն ու պոտենցիալ ընտրողը եւ իրենց համար կարեւոր է մինչեւ հունիսի 7-ը հարցին լուծում տրվի, որ գնան ու ՔՊ-ին ձայն տան եւ շատ արագ ստանում են իրենց անձնագիրը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին