Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:50 11-11-2023

Սեպտեմբերի 20-ից հետո ադրբեջանցիների առաջխաղացումը շարունակվում էր․ հրետանին լռել էր, բայց պատերազմը չէր դադարել

Սեպտեմբերի 20-ին Արցախում հրետանին լռեց, բայց պատերազմը շարունակվում էր, որովհետև ադրբեջանական զորքը շարունակում էր առաջխաղացումը։ Արցախի վերջին պետնախարար Արթուր Հարությունյանը երեկ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց, որ պատերազմի ավարտից 2 օր հետո է ադրբեջանական զորքը փակել Ստեփանակերտը շրջաններին կապող համարյա բոլոր ճանապարհները։

Բայց արդյո՞ք չկար պայմանավորվածություն, որ հրադադարից հետո զորքերը պետք է մնային իրենց դիրքերում։

«Իհարկե կար պայմանավորվածություն, բայց էդ որ մի պայմանավորվածությունն է ադրբեջանական կողմը կամ Ալիևը պահել, որ այդ մեկը պահեր»․- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Արցախցի պատգամավորը նաև նշեց․

«Կար նաև պայմանավորվածություն, որ բոլոր պայմանները պիտի ստեղծվեին, որ մինչև հունվարի 1-ը մարդիկ կարողանան հանգիստ որոշում կայացնել՝ տեղափոխվում են Արցախից, թե մնան Արցախում։ Այդ պայմանավորվածություններն էլ չպահպանեցին։ Նկարեցին բանակցությունները, ադրբեջանական մամուլը տարածեց, որ Եվլախում հանդիպումներ են ունենում, բայց անգամ այդ պայմանավորվածությունները նրանք չպահեցին։ Այդ ամբողջ ներկայացումը, որ նրանք անում էին միջազգային հանրության համար, իրականությանը չէր համապատասխանում։ Իրականում իրենց զինվորը զինված մտնում էր բնակավայրեր»։

Մետաքսե Հակոբյանի համոզմամբ Արցախում խուճապ սկսվեց տարածվել հենց հրադադարից հետո՝ ադրբեջանցիների առաջխաղացման ժամանակ։ Իրավիճակի մասին Հակոբյանը փորձել է տեղեկացնել մարդկանց, բայց էլեկտրականության և կապի բացակայությունը պատճառով միշտ չէ, որ հաջողվել է․

«Սեպտեմբերի 22-ից սկսած խաթարված էր կապը նաև գյուղերի միջև։ Եվ ադրբեջանցի զինվորները ոչ միայն մատույցներում էին, այլ նաև ներսում էին։ Սեպտեմբերի 20-ին, ես հնարավոր է ժամանակահատվածը մի փոքր խառնեմ, բայց ադրբեջանցի զինվորն արդեն Ստեփանակերտ քաղաքում էր։ Ադրբեջանը փորձում էր արհեստական խուճապ տարածել և դա նրանց մոտ հաջողվեց։ Մարդիկ արդեն շատ վատ հոգեվիճակում էին ու դու չգիտեիր, թե որ վայրկյանին ադրբեջանցի զինվորը կմտնի քո տուն, որտեղ քո երեխան է։ Այստեղ նաև երեխային փրկելու բնազդն էր, որ բոլորի մոտ աշխատում էր։ Խուճապն արդեն անկառավարելի էր»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր