87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 6 ամիս առաջ - 20:13 21-05-2026

Մաշ Ենոքյանի դուստրը՝ Տիգրան Ավինյանի հետ. պարուհին տեսանյութ է հրապարակել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱԺ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում քաղաքական եռուզեռը հասել է գագաթնակետին։ Քաղաքական ուժերը մայրաքաղաքում և մարզերում ակտիվորեն շարունակում են իրենց քարոզարշավները՝ փորձելով գրավել ընտրողների ուշադրությունը։

Այս ֆոնին ուշագրավ է դառնում նաև շոուբիզնեսի ներկայացուցիչների ու հայտնի բլոգերների կողմնորոշումը. նրանցից ոմանք արդեն բացահայտ հայտնել են իրենց աջակցությունը այս կամ այն ուժին, իսկ մյուսների քայլերը հանրության մոտ տարբեր հարցեր են առաջացնում։

Հերթական քննարկման առիթը դարձել է պարուհի Մաշ Ենոքյանի ինստագրամյան հրապարակումը։ Նա տեսանյութ է տեղադրել, որտեղ իր փոքրիկ դուստրը Երևանում քարոզարշավ իրականացնող քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրկում է։

Կանխելով հնարավոր շահարկումները՝ բլոգերը տեսանյութին կից կարճ և հստակ մեկնաբանություն է թողել՝ չքաղաքականացնել։ Չնայած բլոգերի կոչին՝ համացանցում կարծիքները երկու մասի են բաժանվել:

Օգտատերերի մի մասը նշում է, որ քարոզարշավները բաց են, և փողոցում երեխայի հետ զբոսնող ցանկացած մայր կարող է պատահական հանդիպել քաղաքական գործիչներին, իսկ երեխային գրկելը զուտ մարդկային, ապաքաղաքական ժեստ է։

Մյուս կողմն էլ պնդում է, որ նախընտրական այս թեժ շրջանում նման մեծ լսարան ունեցող բլոգերի էջում քաղաքական առաջնորդներից մեկի մասնակցությամբ հոլովակի հայտնվելը, անկախ մեկնաբանությունից, միևնույն է՝ դիտվում է որպես լրացուցիչ PR և թաքնված աջակցություն։ Այնուամենայնիվ, փաստ է, որ ընտրությունների նախաշեմին հանրային դեմքերի ցանկացած քայլ հայտնվում է ուշադրության կենտրոնում։



Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
23:43 Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան