Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 19:30 21-05-2026

Փաշինյանին աղավնի տվեցին, չկերավ․ սա արդեն դինամիկա է․ հոգեբան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Նրա ամենամեծ մոտիվատորը վախն է՝ պատասխանատվությունից։ Սա այն միակ բանն է, որն այսօր աշխատում է նրա մոտ։ Ինչի համար է պատասխանատվության ենթարկվելու՝ իրենից լավ ոչ ոք չի հասկանում»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի վարքագծին, ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Վերջին շրջանում հանրային քննարկումների թեմա է դարձել Նիկոլ Փաշինյանի պահվածքը։ Ուշադրության է արժանանում քարոզարշավի ընթացքում հյուրասիրություններից միայնակ օգտվելու տեսարանները, երբ նա միայնակ սնվում է, իսկ թինկապահներն ու թիմակիցները կանգնած նայում են։ Մադաթյանի կարծիքով՝ նման վարքագիծը պետք է դիտարկել հոգեբանական առանձնահատկությունների համատեքստում։

«Ես զարմանում եմ, որ ութ տարի հետո դեռ փորձում եք պացիենտի հոգեվիճակի մեջ ադեկվատ բաներ գտնել։ Ակնհայտորեն կարող եմ ասել, որ նա գտնվում է բավականին բարդ հուզական վիճակում։ Կրթության և դաստիարակության մասին խոսք լինել չի կարող, որովհետև նման բան երբևէ չենք տեսել՝ ո՛չ մինչև իշխանության գալը, ո՛չ դրանից հետո»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մարդկանց հյուրասիրություններից օգտվելու և հաճախ միայնակ ուտելու պահվածքին՝ Մադաթյանը նշեց, որ դա կարող է լինել ներքին լարվածությունը մեղմելու միջոց։

«Որոշ հոգեբանական լարվածությունների ժամանակ ուտելու պրոցեսը դառնում է որոշակի դրական իմպուլս, որը սկսում է ցրել նյարդային լարվածությունը։ Փաշինյանի դեպքում, երևի, դա հոգեկան լարվածությունը հանելու ձևերից մեկն է, դրա համար ինչ տեսնում՝ ուտում է»,- նշեց հոգեբանը։

Մադաթյանը թեմային անդրադառնալիս նաև կատակով հավելեց․

«Ես վերջին շրջանում նույնիսկ էվոլյուցիոն առումով զարմացած եմ, որովհետև երկու անգամ իր ձեռքը սպիտակ աղավնի տվեցին, ու ինքը չկերավ։ Սա արդեն դինամիկա է, դրա վրա արդեն պետք է ուրախանալ»,- ասաց նա։

Միաժամանակ Մադաթյանը շեշտեց, որ խոսքը հոգեկան հիվանդության մասին չէ, և պետք է տարբերել հոգեկան ու հոգեբանական խնդիրները։

«Հոգեկան խնդիր նա չունի։ Ես միշտ դեմ եմ եղել նրան այդ դաշտ տանելու փորձերին, որովհետև դա կարող է նշանակել անմեղսունակության թեմա, իսկ հոգեկան հիվանդ մարդուն չեն դատապարտում։ Ես համոզված եմ, որ նա պետք է պատասխան տա իր արարքների համար»,- ասաց նա։

Հոգեբանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վարքագծում առկա են մանկությունից եկող բարդույթներ և հոգեբանական խնդիրներ։

«Կան մանկական տարիքից եկած խնդիրներ՝ չսիրված լինելու զգացում, կոմունիկատիվ խնդիրներ, բարդույթների մի մեծ շարք, որոնք այսօր ռեալիզացվում են ամբողջ ազգի վրա։ Նրա ամենամեծ մոտիվատորը վախն է՝ պատասխանատվությունից։ Սա այն միակ բանն է, որն այսօր աշխատում է նրա մոտ»,- եզրափակեց Մադաթյանը։



Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»