Սպորտ 4 ամիս առաջ - 19:17 18-05-2026

ՀՊԼ-ն նորեկ ունի. Սարդարապատը՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում Արմավիրը ներկայացնող «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը 2-1 հաշվով հաղթանակ է տարել «Սյունիքի» նկատմամբ:

Վճռորոշ հանդիպմանը գոլերի հեղինակ են դարձել Համլետ Մինասյանն ու Լևոն Վարդանյանը: Այս արդյունքի շնորհիվ Ալեքսանդր Տոռեսի գլխավորած թիմը վաստակել է 73 միավոր և առաջնության ավարտից 1 տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:

​Առաջին խմբում գրանցած այս վերջնական հաջողության շնորհիվ արմավիրյան ակումբը պաշտոնապես նվաճել է նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր: Հաջորդ մրցաշրջանում բարձրագույն դիվիզիոնը կհամալրվի նորեկով, ինչի արդյունքում Արմավիրը երկար դադարից հետո կունենա իր ներկայացուցիչը երկրի գլխավոր առաջնությունում:

Armsport

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում